Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-0511-11.03.2019,15.04.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
 
10.  ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրերի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման  ԿՄ

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն պահանջը չի տարածվում Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետով նախատեսված դեպքի վրա:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից եւ գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը:
 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ