Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-111-18.04.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (Համարը՝ ՀՕ-528-Ն), (այսուհետ՝ Օրենսգիրք) 3323-րդ հոդվածի 1-ին մասում «Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի» բառերը փոխարինել «Փաստաբանի» բառով:

2) Նույն հոդվածի 1-ին մասում «լիազորությունների» բառը փոխարինել «գործունեության» բառով:

3) Նույն հոդվածի 2-րդ մասում «լիազորությունների» բառը փոխարինել «գործունեության» բառով:

4) Նույն հոդվածի 2-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել հետեւյալ բառերը՝ «, կամ ազատազրկմամբ մեկից երեք տարի ժամկետով»:

Հոդված 2.

1) Օրենսգրքի 343-րդ հոդվածի վերնագրում «Դատարանի» բառը փոխարինել «Արդարադատության» բառով:

2) Նույն հոդվածի 2-րդ մասում «Դատարանի» բառը փոխարինել «Արդարադատության» բառով:

3) Նույն հոդվածի 2-րդ մասում «անձանց վիրավորելով» բառերից հետո ավելացնել «պայմանավորված իրենց դատավարական կարգավիճակով» բառերը:

Հոդված 3.

1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 332.3-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում միայն պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Այսինքն, վերը նշված նորմով օբյեկտիվ կողմի նախատեսված գործողության կատարման համար անձն ենթակա է պատասխանատվության, եթե նա հանդիսանում է հատուկ սուբյեկտ՝ պաշտոնատար անձ: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է՝ Հայաստանաի Հանրապետության քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածով 1-ին մասով նախատեսված հատուկ սուբյեկտը վերացնել, պայմանավորված է այն ողջամիտ հանգամանքով, որ նորմի դիսպոզիցիայում նկարագրված արարքի կատարումը պաշտոնատար անձ չհանդիսացող անձի կողմից եւս հնարավոր է եւ իրենից ներկայացնում է ոչ պակաս հանրային վտանգավորություն: Վերոնշյալ արարքի որակման համար նախատեսելով հատուկ սուբյեկտի առկայությունը, չի ապահովվում փաստաբանական գործունեության ողջամիտ պաշտպանվածությունը, որի ապահովումն  էլ բխում է արդարադատության շահերից: Մեզանում իրավական պահանջ է դառնում փաստաբանի եւ նոտարի գործունեությանը խոչընդոտելու արարքի քրեականացումը՝ անկախ այն հանգամանքից՝ արարքը կատարվել է պաշտոնատար անձ հանդիսացող սուբյեկտի կողմից, թե այլ անձի:  Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ վերը նշված հոդվածով նկարագրված գործողություններից որեւէ այլ պատասխանատվություն, այդ թվում քացաքացիական կամ վարչական օրենսդրությունը չի նախատեսել:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենսգրքի 332.3 հոդվածի 1-ին մասում որպես օբյեկտիվ կողմ սահմանվել է փաստաբանի եւ նոտարի լիազորությունների խոչընդոտելը, մինչդեռ «Նոտարիատի մասին» եւ «Փաստաբանության մասին» Հայաստանաի Հանրապետթյան օրենքներում օրենսդիրը օգտագործում է  «գործունեություն» սահմանում, հետեւաբար առաջարկում եմ համապատասխանեցնել Օրենսգիրքի եւ վերը նշված երկու օրենքներում օգտագործվող սահմանումները՝ «լիազորություններ» բառը փոխարինել «գործունեություններ» բառով:

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական օրեսգրքի 332.3 հոդված 1-ն մասով նախատեսված արարքի հանրային վտանգավորությամբ: Օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերը նշված հոդվածը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագորոծւթյունների շարքին, քանի որ Օրենսգրքով նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ: Նախագծով առաջարկվում է սանցիան փոփոխել եւ նախատեսել՝ ազատազրկման ձեւով պատիժ մեկից մինչեւ մինչեւ երեք տարի ժամկետով, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն արարքը կդասվի միջին ծանրության հանցագործությունների շարքին:

Օրենսգրքի 31-րդ գլուխը պատասխանատվություն է նախատեսում արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների համար: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմի անմիջական օբյեկտ է հանդիսանում դատարանի հեղինակությունը: Վերը նշված հոդվածով անձն ենթակա է պատասխանատվության, եթե վիրավորել է դատավարության մասնակցին, սակայն այն կատարել է դատարանի դահլիճում, ընդորում, եթե գործը քննվում է դատարանում: Եթե անձը նույն արարքը կատարել է մինչդատական վարույթում, օրինակ՝ քննիչի մոտ հարցաքննության ժամանակ կամ խափանման միջոց կալանքի միջնորոդության քննության ժամանակ, ապա այդ անձը կարող է ենթարկվել քաղաքացիական պատասխանատվության, եթե նա դա անի հրապարակային եւ իր դեմ հայց ներկայացնի դատավարության մասնակիցը: Վերջին ժամանակներում դատավարության մասնակիցներից փաստաբանները հաճախակի ենթարկվում են վիրավորանքների դատարանի դահլիճից դուրս: Ինքնին երեւույթը, որ դատական նիստի ժամանակ վիրավորանքը նույն անձին քրեորեն պատժելի է, իսկ դատական նիստի ավարտից հետո՝ ոչ, առնվազն անհասկանալի է: Մյուս կողմից վիրավորանքի քրեականացումը, այսինքն՝ վերադարձը նախկին կարգավորման, նույնպես արդարացված չէ: Դիտարկելով դատավարության մասնակցին որպես արդարադատություն իրականացնող սուբյեկտի առաջարկում ենք անմիջական օբյեկտը՝ «դատական իշխանության հեղինակությունը» փոխարինել «արդարադատության նկատմամբ ոտնձգությամբ», սակայն ամրագրելով, որ անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե անձը դատավարության մասնակցին վիրավորել է՝ ելնելով դատավարական կարգավիճակից: Այսինքն, եթե անձը հանդիսանում է որեւէ գործով դատավարության մասնակից, սակայն այդ պահին այդ գործի առնչությամբ չի հայտնվել այդ վայրում, ապա այդ անձին հասցրած վիրավորանքը չի կարող համարվել քրեորեն պատժելի արարք: Քրեական պատասխանատվության համար անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայությունը, որ անձը հանդիսանա դատավարության մասնակից եւ նրա գտնվելու վայրը պայմանավորված լինի տվյալ գործի առնչությամբ: Այս երկու պայմաններից գոնե մեկի բացակայությունը կբացառի հանցակազմի առկայությունը: Այս փոփոխությամբ կկանխարգելենք դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգի ոտնձգությունը եւ կբարձրացնենք արդարադատության իրականացման բոլոր սուբյեկտների հեղինակության պաշտպանվուծության մակարդակը, բացառելով վիրավորանքի քրեականացումը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) եւ

Խնդրում եմ

Ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կից ներկայացվում են՝

Նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նիկոլայ Բաղդասարյան),

Նախագծի ընդունման հիմնավորումը,

Փոփոխվող օրենքի հոդվածների մասին տեղեկանք:

Հարգանքներով՝         Նիկոլայ Բաղդասարյան

17.04.2019թ.
ք. Երեւան