Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-116-25.04.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը

1. Սույն օրենքը սահմանում է հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձանց (ներառյալ` դրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաեւ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 15-րդ եւ 16-րդ կետերով սահմանված խմբերի վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում՝

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա.

2) պետական կառավարչական հիմնարկների, համայնքների ղեկավարների աշխատակազմերի, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների վրա.

3) Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների վրա, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը.

4) ներդրումային ֆոնդերի վրա:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Ստորեւ նշված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ իմաստով՝

1) հաշվապահական հաշվառում՝ կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի, ինչպես նաեւ եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման եւ ընդհանրացման համակարգ` գործառնությունների, այլ դեպքերի եւ իրադարձությունների համընդհանուր եւ փաստաթղթային հաշվառման միջոցով.

2) ֆինանսական հաշվետվություններ՝ կազմակերպության ֆինանսական վիճակի եւ ֆինանսական արդյունքների համակարգված ներկայացում.

3) Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (այսուհետ՝ ամբողջական ՖՀՄՍ-ներ)՝ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից հրապարակված եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված ստանդարտները եւ դրանց մեկնաբանությունները: Ամբողջական ՖՀՄՍ-ները ներառում են`

ա. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (IFRS).

բ. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (IAS).

գ. Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունների միջազգային կոմիտեի մեկնաբանությունները (IFRIC).

դ. նախկին Մեկնաբանությունների մշտական կոմիտեի մեկնաբանությունները (SIC).

4) Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման հայեցակարգային հիմունքներ՝ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից հրապարակված եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման հայեցակարգային հիմունքները (այսուհետ՝ հայեցակարգային հիմունքներ).

5) փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ՝ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից հրապարակված եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (այսուհետ` ՓՄԿ-ների ՖՀՄՍ).

6) հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպություն՝ կազմակերպություն`

ա. որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող, բացառությամբ արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող հանդիսացող Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, կամ

բ. որը հանդիսանում է բանկ, վարկային կազմակերպություն, վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, կարգավորվող շուկայի oպերատոր, կենտրո-նական դեպոզիտարիա, ապահովագրական ընկերություն, վերաապահովագրական ընկերություն, ապահովագրական բրոքերային կազմակերպություն կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ.

7)   խոշոր կազմակերպություն՝ կազմակերպություն, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ գերազանցել է հետեւյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ տասը միլիարդ դրամ.

բ. սովորական գործունեությունից հասույթը՝ քսան միլիարդ դրամ.

գ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ երկու հարյուր հիսուն.

8)   միջին կազմակերպություն՝      կազմակերպություն, որը չի հանդիսանում փոքր կամ միկրո կազմակերպություն եւ որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետեւյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ տասը միլիարդ դրամ.

բ. սովորական գործունեությունից հասույթը՝ քսան միլիարդ դրամ.

գ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ երկու հարյուր հիսուն.

9)   փոքր կազմակերպություն՝ կազմակերպություն, որը չի հանդիսանում միկրո կազմակերպություն եւ որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետեւյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ երկու միլիարդ դրամ.

բ. սովորական գործունեությունից հասույթը՝ չորս միլիարդ դրամ.

գ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ հարյուր.

10) միկրո կազմակերպություն՝  կազմակերպություն, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետեւյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ հարյուր յոթանասունհինգ միլիոն դրամ.

բ. սովորական գործունեությունից հասույթը՝ երեք հարյուր հիսուն միլիոն դրամ.

գ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ տասը.

11) խումբ՝ մայր կազմակերպությունը եւ իր դուստր կազմակերպությունները.

12) մայր կազմակերպություն՝ կազմակերպություն, որը վերահսկում է մեկ կամ ավելի դուստր կազմակերպությունների.

13) դուստր կազմակերպություն՝ կազմակերպություն, որը վերահսկվում է մեկ այլ կազմակերպության կողմից.

14) խոշոր խումբ՝ խումբը, որը բացկացած է մայր կազմակերպությունից եւ դուստր կազմակերպություններից, որոնք ներառվում են համախմբման մեջ եւ որը մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով գերազանցել է հետեւյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ տասը միլիարդ դրամ.

բ. սովորական գործունեությունից հասույթը՝ քսան միլիարդ դրամ.

գ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ երկու հարյուր հիսուն.

15) միջին խումբ՝ խումբը, որը չի հանդիսանում փոքր խումբ, որը բաղկացած է մայր կազմակերպությունից եւ դուստր կազմակերպություններից, որոնք ներառվում են համախմբման մեջ եւ որը մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով չի գերազանցել է հետեւյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ տասը միլիարդ դրամ.

բ. սովորական գործունեությունից հասույթը՝ քսան միլիարդ դրամ.

գ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ երկու հարյուր հիսուն.

16) փոքր խումբ՝ խումբը, որը բաղկացած է մայր կազմակերպությունից եւ դուստր կազմակերպություններից, որոնք ներառվում են համախմբման մեջ եւ որը մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով չի գերազանցել է հետեւյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ երկու միլիարդ դրամ.

բ. սովորական գործունեությունից հասույթը՝ չորս միլիարդ դրամ.

գ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ հարյուր.

17) փորձագետ հաշվապահ՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձ, որն ունի փորձագետ հաշվապահի որակավորում.

18) աուդիտոր՝ ինչպես սահմանված է «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.

19) պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագիրք (այսուհետ՝ Մասնագիտական էթիկայի կանոնագիրք)՝ ինչպես սահմանված է «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.

20) մասնագիտացված կառույց՝ ինչպես սահմանված է «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Որպես այլընտրանք, սույն հոդվածի 1-ին մասի 14-16-րդ կետերի «ա» եւ «բ» ենթակետերով նշված ցուցանիշները կարելի է հաշվարկել ոչ թե համախմբման հիմունքով, այլ համապատասխան ցուցանիշների թվաբանական գումարման միջոցով: Այս դեպքում «ա» եւ «բ» ենթակետերով նշված ցուցանիշները համապատասխանաբար ավելանում են քսան տոկոսով:

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը

1. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ոլորտում կարգավորման եւ վերահսկողության քաղաքականություն իրականացնող մարմինը (այսուհետ՝ քաղաքականություն իրականացնող մարմին) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների  համար կարգավորման գործառույթներ իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է՝ քաղաքականություն իրականացնող մարմնի հետ` համատեղ:

Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը

1. Հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների եւ խոշոր կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

1) սույն օրենքը.

2) «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3) ամբողջական ՖՀՄՍ-ները եւ հայեցակարգային հիմունքները.

4) ամբողջական ՖՀՄՍ-ների հիման վրա մշակված՝ խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաեւ ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.

5) հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտեր:

2. Միջին կազմակերպությունների եւ փոքր կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

1) սույն օրենքը.

2) «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3) ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ն.

4) ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի հիման վրա մշակված՝ փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաեւ ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.

5) հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտեր:

3. Միկրո կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են՝

1) սույն օրենքը.

2) միկրո կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը.

3) միկրո կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի հիման վրա մշակված՝ միկրո կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը:

4. Հաշվապահական հաշվառումը վարելու եւ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար միջին կազմակերպությունները եւ փոքր կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են կիրառել սույն հոդվածի 1-ին մասով նշված իրավական ակտերը, իսկ 3-րդ մասում նշված իրավական ակտերը չեն կարող կիրառել:

5. Հաշվապահական հաշվառումը վարելու եւ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունները եւ խոշոր կազմակերպությունները չեն կարող կիրառել սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված իրավական ակտերը:

6. Հաշվապահական հաշվառումը վարելու եւ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար միկրո կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են կիրառել սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված իրավական ակտերը:

7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմակերպությունները ամբողջական ՖՀՄՍ-ները եւ հայեցակարգային հիմունքները պարտավոր են կիրառել Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից սահմանված ժամկետներում՝ անկախ վերջիններիս հայերեն թարգմանված լինելու հանգամանքից:

Հոդված 6. Հաշվապահական հաշվառման կարգավորումը

1. «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Հանրային վերահսկողության խորհուրդը (այսուհետ՝ Հանրային վերահսկողության խորհուրդ) ապահովում է հետեւյալ իրավական ակտերի նախագծերի մշակումը`

1) հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների եւ խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանները եւ հաշվային պլանների կիրառման հրահանգները.

2) հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների եւ խոշոր կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.

3) միջին կազմակերպությունների եւ փոքր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը.

4) միջին կազմակերպությունների եւ փոքր կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.

5) միկրո կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը?

6) միկրո կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը.

7) սույն օրենքով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավական ակտերը ուժի մեջ են մտնում «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

ԳԼՈՒԽ 2
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 7. Հաշվապահական հաշվառման վարումը

1. Բոլոր կազմակերպությունները (ներառյալ` անվճարունակության կամ լուծարման գործընթացում գտնվողները) պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:

2. Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցել է 500 մլն դրամը:

3. Սույն հոդվածում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածով սահմանված պահանջները չեն վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին եւ ներդրումային ընկերություններին, որոնց մոտ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

5. Կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ:

Հոդված 8. Կազմակերպության ղեկավարության իրավունքները եւ պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

1. Կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար:

2. Սույն օրենքի իմաստով, կազմակերպության ղեկավարություն է համարվում գործադիր մարմնի ղեկավարը, լուծարվող կազմակերպության անվճարունակության կառավարիչը, արտաքին կառավարիչը, անհատ լուծարողը, լուծարային հանձնաժողովի նախագահը (այսուհետ` կազմակերպության ղեկավար), ինչպես նաեւ կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին իրավական ակտերով կամ այլ իրավական ակտերով նախատեսված այլ մարմիններ եւ անձինք:

3. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարվում է`

1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով.

2) կազմակերպության աշխատողը համարվող հաշվապահի միջոցով.

3) հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով.

4) կազմակերպության ղեկավարի կողմից` անձամբ:

4. Կազմակերպության ղեկավարը uահմանում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, եթե այդ իրավասությունը օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված չէ կառավարման այլ մարմնին:

Հոդված 9. Գլխավոր հաշվապահի իրավունքները եւ պարտականությունները

1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այլ անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու եւ ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստելու համար:

3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:

4. Առանձին տնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի միջեւ տարաձայնությունների դեպքում գլխավոր հաշվապահը կատարման է ընդունում փաստաթղթերը` կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ), եւ նման գործառնությունների իրականացման հետեւանքների պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

Հոդված 10. Հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպության, խոշոր եւ միջին կազմակերպության գլխավոր հաշվապահը

1. Հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպություններում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, խոշոր կազմակերպություններում եւ միջին կազմակերպություններում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել փորձագետ հաշվապահները եւ աուդիտորները: Այն դեպքում, երբ հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում եւ միջին կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, ապա վերջինիս կողմից գլխավոր հաշվապահի գործառույթներն իրականացնող լիազորված անձը եւս պետք է լինի փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր:

2? Փորձագետ հաշվապահները պարտավոր են պահպանել Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջները:

3. Բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների եւ ապահովագրական բրոքերի գլխավոր հաշվապահ կարող է աշխատել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած պահանջներին համապատասխան որակավորում ունեցող գլխավոր հաշվապահը:

Հոդված 11. Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները
 
1. Հաշվապահական հաշվառումը վարվում է`

1) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա.

2) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչեւ նրա գործունեության դադարեցման գրանցման համար դիմումը պետական ռեգիստր մուտքագրելու օրը:

2. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման եւ սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:

Հոդված 12. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը
1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի եւ իրադարձությունների տեղի ունենալը: Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան գործառնությունները, այլ դեպքերը եւ իրադարձությունները նույնականացնող անհրաժեշտ վավերապայմաններ:

2. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետեւյալ պարտադիր վավերապայմանները.

ա) փաստաթղթի անվանումը.

բ) հերթական համարը.

գ) կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

դ) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).

ե) տնտեսական գործառնության բովանդակությունը.

զ) տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական եւ բնաիրային արտահայտությամբ.

է) պատասխանատու անձանց պաշտոնները եւ նրանց ստորագրությունները:

Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից եւ տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել Հանրային վերահսկողության խորհուրդը եւ (կամ) կազմակերպությունը:

3. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:

4.   Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը ժամանակին եւ ամբողջական ձեւակերպելու, սահմանված կարգով եւ ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող եւ ստորագրող անձինք:

5. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում եւ համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում՝ ժամանակագրական կարգով:

6?Հանրային վերահսկողության խորհուրդը կարող է սահմանել սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի եւ գրանցամատյանների օրինակելի ձեւեր:

Հոդված 13. Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում

1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է կազմակերպության ղեկավարությունը, ընդ որում, կարող է սահմանվել ստորագրության իրավունքի պաշտոնակարգություն` կախված տվյալ անձի զբաղեցրած պաշտոնից, գործառնության ոլորտից, էությունից եւ դրամական արժեքի մեծությունից:

Հոդված 14. Ակտիվների եւ պարտավորությունների գույքագրումը

1. Հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ պատրաստող կազմակերպությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու նպատակով պարտադիր անցկացնում են ակտիվների եւ պարտավորությունների գույքագրում: Պարտադիր գույքագրման անցկացման կարգը սահմանում է Հանրային վերահսկողության խորհուրդը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքից, գույքագրման օբյեկտների կազմը եւ գույքագրման անցկացման կարգը որոշում է կազմակերպության ղեկավարը:

Հոդված 15. Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը

1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում եւ ներքին օգտագործման համար պատրաստված հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համարվում է առեւտրային գաղտնիք, որին կարելի է ծանոթանալ օրենքով կամ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով, ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում եւ կարգով:

2. Առեւտրային գաղտնիք համարվող տեղեկատվությանը ծանոթացած անձինք եւ կազմակերպությունները պարտավոր են պահպանել դրա գաղտնիությունը: Առեւտրային գաղտնիքն ապօրինի հրապարակելու դեպքում նրանք ենթակա են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգին համապատասխան:

3. Ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը առեւտրային գաղտնիք չի համարվում:

Հոդված 16. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը

1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերում եւ էլեկտրոնային կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը կազմակերպության կողմից պահպանվում են օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:

2. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի առգրավումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունն իրավունք ունի առգրավված փաստաթղթերը կրկնօրինակել եւ պահել իր մոտ:

ԳԼՈՒԽ 3
ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 17. Փորձագետ հաշվապահների որակավորումը

1. Փորձագետ հաշվապահների որակավորումը սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջներին բավարարող՝ փորձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի (այսուհետ` դիմող)՝ սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին բավարարման հավաստումն է (այսուհետ՝ որակավորում):

2. Որակավորումը տրվում է Մասնագիտացված կառույցի կողմից: Որակավորումը տրվում է այն դիմորդին, որը՝

1)  հանձնել է որակավորման քննությունները.

2)  որակավորումը ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.

3)  որակավորումը ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ (կամ) աուդիտորական գործունեության իրականացման հետ կապված երեք տարվա աշխատանքային փորձ: Աշխատանքային փորձին վերաբերող պահանջները սահմանում է Մասնագիտացված կառույցը ՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ :

3. Որակավորման քննական առարկաների կազմը, քննությունների ծրագիրը եւ քննությունների անցկացման կարգը հաստատում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Որակավորման քննությունները կազմակերպվում եւ անցկացվում են մասնագիտացված կառույցի կողմից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը համարվում է բավարարված դիմողի կողմից քննական բոլոր առարկաների գծով քննությունները հանձնելու դեպքում: Մասնագիտացված կառույցի կողմից սահմանված եւ Հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցված որակավորման քննություններից ազատման կարգի համաձայն դիմորդը կարող է ազատվել որոշակի առարկաների գծով քննություններ հանձնելուց:

5. Որակավորում չտալու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ դիմորդը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

6. Փորձագետ հաշվապահը պարտավոր է որակավորում ստանալու տարվան հաջորդող տարվանից սկսած յուրաքանչյուր օրացուցային տարի անցնել շարունակական մասնագիտական զարգացում, որի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Շարունակական մասնագիտական զարգացման տեւողությունը յուրաքանչյուր տարվա համար չպետք է պակաս լինի 40 ժամից:

7? Սույն հոդվածի համաձայն որակավորում ստացած դիմորդին մասնագիտացված կառույցի կողմից տրվում է որակավորման վկայական: Որակավորման վկայականի ձեւը եւ տրման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

Հոդված 18. Փորձագետ հաշվապահների որակավորման քննությունների կազմակերպումը

1. Փորձագետ հաշվապահների որակավորման քննություններն անցկացնում է փորձագետ հաշվապահների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը եւ կանոնադրությունը հաստատում է մասնագիտացված կառույցը: Հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը համաձայնեցվում է Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

2. Որակավորման քննությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը դիմորդից գանձում է վճար: Վճարի չափը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

Հոդված 19. Դիմողին ներկայացվող պահանջները

1. Փորձագետ հաշվապահների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող այլ անձինք, ովքեր ունեն միջնակարգ կրթություն:

2. Փորձագետ հաշվապահների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն անձին, ով`

1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Հոդված 20. Որակավորման ժամկետը

1. Որակավորումը տրվում է անժամկետ:

Հոդված 21. Որակավորման չեղարկման հիմքերը եւ կարգը

1. Որակավորումը չեղարկվում է այն դեպքերում, երբ՝

1)  որակավորումը ստացվել է սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 19-րդ հոդվածով դիմորդին ներկայացված պահանջների խախտմամբ.

2) ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, որը որպես պատիժ նախատեսում է որոշակի ժամկետով ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում.

3) չի պահպանվել սույն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնագիտացված կառույցը հարգելի է ճանաչել այս պահանջների չպահպանումը (մասնավորապես՝ ծանր հիվանությունը).

4) փորձագետ հաշվապահը խուսափում է «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արտաքին գնահատման ենթարկվելուց կամ արտաքին գնահատման արդյունքներով ստացել է «5» գնահատական:

2. Որակավորման չեղարկման որոշումն ընդունվում է Մասնագիտացված կառույցի կողմից:

3. Որակավորման չեղարկման վերաբերյալ Մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհրդին՝ չեղարկման վերաբերյալ Մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:

4. Բողոքարկման ընթացքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում փորձագետ հաշվապահների՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կամ դատարանի կողմից բողոքարկումը չբավարարելու դեպքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ: Հանրային վերահսկողության խորհրդի կամ դատարանի կողմից բողոքարկումը բավարարելու դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է որակավորման չեղարկումը դադարեցնելու վերաբերյալ որոշում:

5. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմել մասնագիտացված կառույցին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նախատեսված ժամկետի ընթացքում:

ԳԼՈՒԽ 4
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 22. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը եւ կազմը

1. Հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունները եւ խոշոր կազմակերպությունները ամբողջական ՖՀՄՍ-ների պահանջների համաձայն պարտավոր են պատրաստել ֆինանսական հաշվետվություններ: Ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանված է ամբողջական ՖՀՄՍ-ներով:

2.   Խումբը, որի մայր կազմակերպությունը ունի հանրային հաշվետվողականություն եւ խոշոր խմբերը ամբողջական ՖՀՄՍ-ների պահանջների համաձայն պարտավոր են պատրաստել համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանված է ամբողջական ՖՀՄՍ-ներով:

3. Միջին կազմակերպությունները եւ փոքր կազմակերպությունները ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի պահանջների համաձայն պարտավոր են պատրաստել ֆինանսական հաշվետվություններ: Ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ով: Եթե միջին կազմակերպությունները եւ փոքր կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կիրառում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավական ակտերը, ապա ֆինանսական հաշվետվությունները պարտավոր են պատրաստել ամբողջական ՖՀՄՍ-ների պահանջների համաձայն:

4.   Միջին խմբերը եւ փոքր խմբերը ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի պահանջների համաձայն պարտավոր են պատրաստել համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ով: Եթե միջին խմբերը եւ փոքր խմբերն իրենց հայեցողությամբ կիրառում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավական ակտերը, ապա համախմբված ֆինանսական հաշվետվությունները պարտավոր են պատրաստել ամբողջական ՖՀՄՍ-ների պահանջների համաձայն:

5. Միկրո կազմակերպությունները միկրո կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի պահանջների համաձայն պարտավոր են պատրաստել ֆինանսական հաշվետվություններ: Ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանված է միկրո կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկով: Եթե միկրո կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կիրառում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերում նշված իրավական ակտերը, ապա ֆինանսական հաշվետվությունները պարտավոր են պատրաստել, համապատասխանաբար, ամբողջական ՖՀՄՍ-ների կամ ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի պահանջների համաձայն:

Հոդված 23. Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները

1. Ֆինանuական հաշվետվություններում տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջները uահմանվում են`

1) հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների եւ խոշոր կազմակերպությունների, ինչպես նաեւ խմբի, որի մայր կազմակերպությունը ունի հանրային հաշվետվողականություն եւ խոշոր խմբերի համար` ամբողջական ՖՀՄՍ-ներում.

2) միջին եւ փոքր կազմակերպությունների, ինչպես նաեւ միջին եւ փոքր խմբերի համար` ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ում?

3) միկրո կազմակերպությունների համար՝ միկրո կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկում:

2. Ֆինանuական հաշվետվություններն uտորագրում են կազմակերպության ղեկավարը եւ գլխավոր հաշվապահը: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքում ֆինանuական հաշվետվությունները կարող է uտորագրել միայն կազմակերպության ղեկավարը:

Հոդված 24. Հաշվետու ժամանակաշրջանը

1. Հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարին եւ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը:

2. Հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանն է: Նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման օրվանից մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Հաշվետու տարվա համար պարտադիր կազմվում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Օրացուցային տարվա ընթացքում գործունեությունը առանց իրավահաջորդության դադարեցրած կազմակերպության համար վերջին հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նրա վերակազմակերպումը կամ լուծարումը:

3. Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը հաշվետու տարուց փոքր ժամանակաշրջան է: Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի համար միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմվում են օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կամ կազմակերպությունների հայեցողությամբ:

Հոդված 25. Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը

1. Կազմակերպությունները եւ խմբերը ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են`

1) մասնակիցներին (բաժնետերերին, փայատերերին)` օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ ներքին կանոնակարգերի համաձայն.

2) օրենքով սահմանված դեպքերում պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին եւ այլ անձանց` օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում.

3) վարկատուներին, փոխատուներին, կազմակերպության մասնակցությամբ տնտեսական գործունեության մյուս կողմերին` կամավորության հիմունքներով:

2. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման օր է համարվում դրանց` ըստ պատկանելության հանձնելու, էլեկտրոնային եղանակով կամ փոստով ուղարկելու օրը:

3. Հաշվետվությունները փոuտի միջոցով ներկայացնելու oր է համարվում փոuտային բաժանմունքի ընդունման oրվա oրացուցային կնիքի արտատիպը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` հաշվետվության ստացումը եւ գրանցումը հավաստող համապատասխան ծանուցման հիման վրա հաշվետվության ներկայացման օրը:

Հոդված 26. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտը
1. Ստորեւ ներկայացված կազմակերպությունների եւ խմբերի ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի.

1) hանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունները եւ խոշոր կազմակերպությունները.

2) միջին կազմակերպությունները.

3) խումբը, որի մայր կազմակերպությունը ունի հանրային հաշվետվողականություն եւ խոշոր խմբերը.

4) միջին խմբերը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում թվարկված կազմակերպություններից եւ խմբերից, այլ օրենքով եւս կարող են սահմանել կազմակերպությունների եւ խմբերի տեսակներ, որոնց ֆինանսական հաշվետվություններն ենթակա են պարտադիր աուդիտի:

Հոդված 27. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը

1. Բոլոր կազմակերպությունները եւ խմբերը, բացի փոքր կազմակերպություններից եւ խմբերից ու միկրո կազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել:

2. Կազմակերպությունները եւ խմբերը, որոնց տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր են դրանք հրապարակել մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պահանջ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

3. Բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողները, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները, վերաապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերները, ներդրումային ֆոնդերի կառավարիչներն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են համապատասխանաբար` «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով եւ ժամկետներում:

4. Սույն օրենքով եւ այլ օրենքներով աուդիտի ենթակա կազմակերպությունները եւ խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Սնանկության վարույթում գտնվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները կարող են աուդիտի չենթարկվել:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպությունների եւ խմբերի ֆինանuական հաշվետվությունները ենթակա են հրապարկման աուդիտորական եզրակացության հետ: Առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաեւ ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:

6. Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Կազմակերպություններն օրենքով հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակը կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո տրամադրում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ այդ մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմու? ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 28. Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար

1. Կազմակերպության ղեկավարը եւ հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 29. Անցումային դրույթներ

1. «Հաշվապահական հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն տրված հաշվապահի որակավորման վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչեւ դրանց գործողության ժամկետը լրանալը: «Հաշվապահական հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն տրված հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից դրանց ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Նշված վկայականները հիմք են հանդիսանում որպես փորձագետ հաշվապահ Մասնագիտացված կառույցին անդամակցելու համար:

2. «Հաշվապահական հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն հաշվապահի որակավորման վկայական ունեցող հաշվապահները իրավունք ունեն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը Մասնագիտացված կառույցի կողմից սահմանված պարզեցված կարգով ստանալ սույն օրենքով նախատեսված փորձագետ հաշվապահի որակավորման վկայական:

3. Մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը փորձագետ հաշվապահները պարտավոր են իրականացնել մասնագիտացված կառույցին անդամակցության վերաբերյալ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները: Ընդ որում, սույն հոդված 1-ին մասում նշված հաշվապահները մասնագիտացված կառույցին կարող են անդամակցել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը.

4. «Հաշվապահական հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ, այնքանով` որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին:

Հոդված 30. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հաշվապահական հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքը:




ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաեւ հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունավետ համակարգ ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման որոշակի գործառույթներ պատվիրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:

Փաթեթը ներառում է նաեւ լրացուցիչ թվով 5 օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն, որոնցով կամբողջականացվեն բարեփոխումներին վերաբերող իրավակարգավորումները:

Միաժամանակ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը հրապարակվում է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը: Սակայն, ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ը: Քանի որ շահութահարկի հաշվարկով ներկայացվող շահութահարկի գծով ծախսը հանդիսանում է կազմակերպության կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա հոդված, հետեւաբար, ֆինանսական հաշվետվությունների հրապարակման՝ շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետից ավելի վաղ ժամկետ սահմանելը հիմնադրամների մոտ խնդիրներ է առաջացնում:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն  հասարակական կազմակերպությունները իրենց ֆինանսական հաշվետվությունները աուդիտի են ենթարկում միայն հանրային միջոցներից ֆինանսավորման մասով: Հաշվի առնելով, որ գործնականում անհնար է տարանջատել հանրային միջոցներից ֆինանսավորված գործառնություններն ու միայն դրանք ենթարկել աուդիտի, անհրաժեշտություն է առաջացել խմբագրել օրենքի համապատասխան պահանջը, միաժամանակ առավել հասցեական դարձնելով հասարակական կազմակերպությունների համար տարեկան պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջը:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ոլորտի կարգավորումն իրականացվում է պետության կողմից` պետական կառավարման լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարության) միջոցով, ինչը նշանակում է, որ հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում պետությունն է մշակում կարգավորման քաղաքականությունը, ինչպես նաեւ այդ քաղաքականության իրականացման մեխանիզմները:

Նախագծերով նախատեսվում է նաեւ ճշգրտել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը, ներկայումս գործող օրենսդրական ձեւական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերություններ ներգրավելուն: Ներկայումս տարբեր օրենքներով պարտադիր աուդիտի ենթակա է շուրջ 1174 կազմակերպություն, որոնց գերակշիռ մասը (շուրջ 54%-ը) որեւէ գործունեություն չիրականացնող բաց բաժնետիրական ընկերություններն են: Բարեփոխումների նպատակն է նաեւ հստակեցնել նշված կազմակերպությունների շրջանակը՝ աուդիտի պահանջը տարածելու իրապես հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների, այլ ոչ թե ֆորմալ առումով օրենքի պահանջին բավարարող կազմակերպությունների նկատմամբ:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում կներդրվի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հետեւյալ հիմնական արդյունքերի ստացումը.

1) հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ, մասնավորապես՝ մասնագետների որակավորման եւ շարունակական զարգացման, ՖՀՄՍ-ների եւ Աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանության, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը մասնագիտացված կառույցների միջոցով.

2) ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծել Հանրային վերահսկողության խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար.

3) ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը՝ փոփոխված չափանիշներով խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին,

4) վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր):

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է որպես ֆինանսական հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ի փոխարեն սահմանել հուլիսի 1-ը, ինչպես նաեւ աուդիտորական եզրակացության հետ միասին սահմանել ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը կհամապատասխանի ԵՄ աուդիտի եւ հաշվապահական հաշվառման համապատասխան դիրեկտիվների պահանջներին: Դա նշանակում է, որ աուդիտի ենթակա կլինեն ոչ թե, օրինակ, կազմակերպա-իրավական տեսանկյունից բաց բաժնետիրական հանդիսացող ընկերությունները, այլ նրանք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձ կամ հաշվետու թողարկող կամ կբավարարեն օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է մեղմացնել հասարակական կազմակերպությունների ֆինանսակական հաշվետվությունների աուդիտի ենթարկման եւ հրապարակման պահանջը՝ որպես չափանիշ սահմանելով սահմանելով հաշվետու տարում հանրային միջոցներից տասը միլիոն դրամը գերազանցող ֆինանսավորում ունենալու հանգամանքը, միաժամանակ հստակեցնելով, որ աուդիտ ենթակա են ամբողջական ֆինանսական հաշվետվությունները:

4.Կարգավորման առարկան.

Նախագծերի կարգավորման առարկան է Հայաստանի Հանրապետությանում հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:

Եզրակացություն

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների էական նվազեցման վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

14  սեպտեմբերի  2018  թվականի  N  1009 - Ա
 

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ  ՀԱՇՎԱՌՄԱՆ   ՄԱՍԻՆ»,  «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ   ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաս-

տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. սեպտեմբերի  20
            Երեւան

 

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում  «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1009-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
 
Հարգանքով`
 ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ