Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը
1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է տասը միլիոն եւ ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի` Կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից:
2. Անկախ աուդիտորի եզրակացությունը` սույն հոդվածի 1-ին մասում նշված տարեկան ֆինանսական հաշվետվությունների հետ միասին, կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: