Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-130-03.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 1 Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ հանձնաժողովի նախագահ եւ չորս անդամ, որոնցից նախագահի եւ երկու անդամի թեկնածությունը առաջարկում է վարչապետը, իսկ երկու անդամինը՝ ընդդիմադիր խմբակցությունները:»

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով» բառերից հետո հանել «Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման գործընթացը թափանցիկ չէ,  եւ առկա է կոռուպցիոն  դրսեւորոումների բարձր ռիսկայնություն: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ հասարակության համար անհասկանալի է եղել, թե ինչպես են ձեւավորվում հեռախոսակապի, գազի, էներգիայի, ջրամատակարարման  սակագները, ինչպիսի քննարկումներ են ընթանում այդպիսի կարեւորագույն հարցերի շուրջ: Եվ սա այն դեպքում, երբ անվիճելի է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած գործունեության ուղղակի ազդեցությունը յուրաքանչյուր քաղաքացու վրա, հետեւաբար նաեւ՝ երկրի տնտեսության զարգացման հարցում:

Ուստի, օրենքի սույն նախագծով առաջարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներից երկուսի առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում սակագնային քաղաքականությունը կդառնա ավելի կանխատեսելի եւ կբարձրանա պետության տնտեսական քաղաքականության նկատմամբ հանրային վստահությունը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են

1. օրենքի նախագիծը

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել փոփոխություն:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝          ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ