Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-534-11.03.2005-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 սեպտեմբերի 2003թ. ՀՕ-1-Ն) 11-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառնությունների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը՝ սոցիալական քարտ չունեցող, բացառությամբ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամների ուկենսաթոշակային տարիք ունեցող, անձանց մասով, համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն սոցիալական քարտերի համարները:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

««Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

Խորապես գիտակցելով «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքիկարեւորությունը. սույն օրենքի նախագծի ընդունումը հիմնավորվում է իր ընդգծված ժամանակավոր բնույթով եւ բարի կամքի դրսեւորմամաբ: