Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 53-րդ կետով.
«53) Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարումը Հայաստանի Հանրապետության տարածքում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: