Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1334-08.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-115-Ն օրենքի 7-րդ հոդվածում.

1)  2-րդ մասում առաջին «հանձնաժողովի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերը՝ «Ազգային ժողովը վարչապետի» բառերով, «սույն» բառը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական» բառերով, իսկ երկրորդ «հանձնաժողովի» բառը՝ «Հանձնաժողովի» բառով,

2)   2-րդ մասի 1-5-րդ կետերում «հանձնաժողովի» բառերը փոխարինել  «Հանձնաժողովի» բառերով,

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 2.1-ին մասով.

«2.1. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորություններն օրենքով սահմանված կարգով դադարելու կամ դադարեցվելու դեպքում Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:»,

4)  3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով,

5)  3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
 

Առկա խնդիրները

Սահմանադրության 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաեւ Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել ինքնավար մարմիններ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-249-Ն օրենքի ուժով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ինքնավար մարմինը, որի նախագահին եւ մյուս վեց անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-115-Ն օրենքի ուժով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի նախագահին եւ մյուս չորս անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ:

Կարեւորելով, օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամների նշանակման հարցում Ազգային ժողովի խմբակցությունների դերի բարձրացումը, խորհրդարանական կառավարման համակարգին համահունչ՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին լրացուցիչ գործունեության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը, կարծում ենք, որ նշված հանձնաժողովների անդամների, բացառությամբ այդ հանձնաժողովների առաջին կազմերի անդամների, մի մասի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը նպատակահարմար է վերապահել Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին: Միաժամանակ, նպատակահարմար ենք համարում, այդ հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը, բացառությամբ այդ հանձնաժողովների առաջին կազմերի նախագահների, վարչապետի փոխարեն՝ վերապահել Կառավարությանը:

Առաջարկվող կարգավորումները

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է՝

1)  վերը նշված հանձնաժողովների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելու հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել Կառավարությանը.

2)   վերը նշված հանձնաժողովների առաջին կազմի անդամների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները: Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավել են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված՝ մեկ միասնական թեկնածու: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը.

3)   վերը նշված հանձնաժողովների նախագահների եւ մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածուների առաջադրման կարգի սկզբունքային փոփոխությամբ պայմանավորված՝ համապատասխան օրենքներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ.

4)  շտկել օրենքներում առկա որոշ բացթողումներ:

Ակնկալվող արդյունքը

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող օրենքների ընդունման դեպքում բարձրանում է վերը նշված հանձնաժողովների անդամների նշանակման հարցում  Ազգային ժողովի խմբակցությունների դերը, լրացվում են Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների գործունեության երաշխիքները, ստեղծվում է այդ  ինքնավար մարմինների անդամների նշանակման հավասարակշռված համակարգ, որն էլ իր հերթին կոչված է նպաստելու այդ մարմինների ինքնավար գործունեության ապահովմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ