Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-535-15.03.2005-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է փաստաթղթեր (այսուհետ՝ փաստաթղթեր) թողարկողների եւ դրանք օգտագործողներին պարտադիր կարգով ուղարկելու նպատակով ծագող իրավական եւ ֆինանսատնտեսական հարաբերությունները։

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

փաստաթուղթ (այսուհետ՝ փաստաթուղթ)՝ պահպանության եւ բնակչության օգտագործման համար ժամանակի եւ տարածության մեջ փոխանցման ենթակա տեղեկություն պարունակող տեքստային, պատկերային, տեսաշարային եւ(կամ) ձայնաշարային եւ այլ նյութական կրիչ.

փաստաթղթերի պարտադիր օրինակ (այսուհետ՝ պարտադիր օրինակ)՝ հրատարակված, հրապարակված, թողարկված տարբեր տեսակի եւ բնույթի փաստաթղթերի օրինակներ, որոնք թողարկողների կողմից ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով, պարտադիր հատկացման փաստաթղթեր ստացողներին.

պարտադիր անվճար օրինա կ՝ փաստաթղթերի պարտադիր օրինակներ, որոնք թողարկողների կողմից ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով, պարտադիր անհատույց հատկացման փաստաթղթեր ստացողներին.

պարտադիր վճարովի օրինակ՝ փաստաթղթերի պարտադիր օրինակներ, որոնք թողարկողների կողմից ենթակա են պարտադիր հատկացման համապատասխան կազմակերպություններին՝ հատուցման պայմանով.

օրինակ՝ հրապարակված, բազմացվածկամ թողարկված փաստաթղթի նմուշ, նույնանման բնօրինակ.

պարտադիր օրինակի համակարգ՝ համակարգ, որնիր մեջ ներառում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) հաստատած պարտադիր անվճար եւ վճարովի օրինակների հավաքման, բաշխման եւ օգտագործման սահմանված կարգը, ինչպես նաեւ կազմակերպությունները, որտեղ պահվում են ազգային գրադարանային տեղեկատվական հավաքածուները, պարտադիր օրինակները:

փաստաթղթեր (վավերագիր) թողարկող ՝ անկախ սեփականության եւ կազմակերպական-իրավական ձեւից իրավաբանական անձ կամ անձինք, ֆիզիկական անձինք, որոնք իրականացնում են փաստաթղթերի պարտադիր օրինակի նախապատրաստումը, հրատարակումը, թողարկումը եւ հատկացումը (փոխանցումը, առաքումը), ինչպես նաեւ հրատարակիչը, որը իրականացնում է զանգվածային լրատվության միջոցի խմբագրությունը, տեսաձայնաշարային արտադրանք թողարկողները, հեռուստառադիոհաղորդումներ թողարկող (արատադրող, հեռարձակող) կազմակերպությունները, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները եւ այլ անձինք, որոնք իրականացնում են փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի նախապատրաստումը, հրատարակումը, բազմացումը, թողարկումը, թողարկումը եւ հատկացումը (փոխանցումը, առաքումը).

փաստաթղթեր ստացող ՝ անհատույց կամ հատուցմանպայմանով պարտադիր օրինակը ստանալու, հաշվառելու, պահպանելու եւ դրանց հանրային օգտագործումը կազմակերպելու իրավասությամբ օժտված իրավաբանական անձ, հիմնարկ.

Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանային-տեղեկատվական հավաքածու՝ բոլոր տեսակի պարտադիր օրինակների հավաքածու, որը նախատեսված է մշտական պահպանության եւ հանրային օգտագործման համար.

պարտադիր անորակ օրինակ ՝ պարտադիրփաստաթղթի օրինակ ստացողին առաքված (փոխանցված)փաստաթղթի օրինակ, որից անհնար է ընկալել փաստաթղթերի ամբողջական տեղեկատվությունը՝ մեխանիկական վնասվածքի, տպագրական սխալի, առաքիչների կողմից էլեկտրոնային տարբերակը վնասելու եւ այլ պատճառներով, որոնց հետեւանքով տվյալ փաստաթուղթը կորցրել է իր պիտանիությունը եւ չի բավարարում օգտագործման համար անհրաժեշտ պայմանները:

Հոդված 3. Պարտադիր օրինակի մասին օրենսդրությունը

1. Պարտադիր օրինակի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից եւ իրավական նորմատիվ ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։

2. Եթե Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է պարտադիր օրինակ հրատարակող, հրապարակող, թողարկող, հավաքող, առաքող եւ ստացող կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց վրա։

2. Պարտադիր օրինակի առաքման վերաբերյալ սույն օրենքի պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում թողարկված ցանկացած հրապարակված եւ չհրապարակված նյութի վրա՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, ինչպես նաեւ օտար երկրում արտադրված ցանկացած հրապարակման վրա, որը արտադրվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված հրատարակիչների պատվերով։

3. Սույն օրենքը չի տարածվում՝

ա) անձնական եւ ընտանեկան գաղտնիք պարունակող փաստաթղթերի.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ պետական, ծառայողական, վիճակագրական, առեւտրային եւ բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի,

գ) մեկ օրինակից ստեղծված փաստաթղթերի.

դ) արխիվային փաստաթղթերի (նյութերի), բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

ե) բացառապես ցանցային համակարգի միջոցով տարածվող էլեկտրոնային փաստաթղթերի.

զ) գործավարական եւ տեխնիկական փաստաթղթերի (ձեւաթղթեր, հաշվետվությունների եւ հաշվառումների գրանցամատյաններ, ուղեցույցներ, շահագործման հրահանգներ եւ այլն).

է) ռազմական բնույթի տեխնիկական փաստաթղթերի (քարտեզներ, գործածման քարտեր, շահագործման հրահանգներ), ձեւաթղթերի եւ հաշվապահական հաշվառման համար նախատեսված փաստաթղթերի նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուին պատկանող փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանման եւ հանրային օգտագործման գործառույթները կարգավորվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Հոդված 5. Պարտադիր օրինակի համակարգի ձեւավորման նպատակները

1. Պարտադիր անվճար օրինակի համակարգի ձեւավորման նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետությանազգային գրադարանային-տեղեկատվական հավաքածուի փաստաթղթերի ամբողջական համալրումը՝ որպես ազգային եւ համաշխարհային մշակութային ժառանգության մաս.

բ) պետական մատենագիտական հաշվառման իրականացումը.

գ) փաստաթղթերի մշտական պահպանության կազմակերպումը.

դ) դրանց օգտագործումը սպառողների տեղեկատու-մատենագիտական եւ գրադարանային սպասարկման կազմակերպման համար.

ե) Հայաստանի Հանրապետությունումթողարկվողփաստաթղթերիպետական գրանցումը (մատենագիտական եւ վիճակագրական), պետական մատենագիտական (ընթացիկ եւ հետադարձ) եւ վիճակագրական տեղեկատվության պատրաստումը.

զ) ազգային համահավաք քարտարանի, ազդօրինակային եւ սեղմագրային տեղեկատվության պատրաստումը եւ հրապարակումը.

է) բոլոր տեսակի փաստաթղթերի մասին հանրային տեղեկացվածութան ապահովումը.

ը) միջազգային գրքափոխանակության աջակցումը:

2. Պարտադիր վճարովի օրինակի համակարգի ձեւավորման նպատակներն են.

ա) գրադարանների եւ գիտատեխնիկական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունումթողարկվող տեղեկատվական հավաքածուների համալրումը.

բ) պարտադիր օրինակի պարբերաբար բաշխումը (տարածումը)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթեր ստացողների միջեւ.

գ) փաստաթղթերի լիարժեք փոխանցումը լիազորված մարմնի կողմից որոշված եւ դրանց բաշխումը համապատասխան ստացողներին։

Հոդված 6. Փաստաթղթերի պարտադիր օրինակի տեսակները

1. Պարտադիր օրինակ համարվող փաստաթղթերի տեսակներն են`

ա) ելից տվյալներ ունեցող, խմբագրահրատարակչական մշակման ենթարկված եւ պոլիգրաֆիական ինքնուրույն ձեւավորմամբ պարբերական եւ ոչ պարբերական հրատարակությունները (տեքստային, նոտագրական, քարտեզագրական եւ պատկերահրատարակային).

բ) կույրերի եւ թույլ տեսնողների համար նախատեսված հրատարակությունները. Բրայլի համակարգով ստեղծված ուռուցիկ-կետավոր եւ ուռուցիկ-գծագրական հրատարակությունները, «խոսող գրքերը», մեծածավալ տառատեսակով (թույլ տեսնողների համար) եւ էլեկտրոնային (կույրերի համար) հրատարակությունները.

գ) պաշտոնական փաստաթղթերը. օրենսդիր, գործադիր մարմինների կողմից ընդունած եւ պաշտոնապես հրապարակված փաստաթղթեր, որոնք ունեն նորմատիվ կամ տեղեկատվական բնույթ.

դ) տեսալսողական արտադրանք. լուսանկարչական, տեսաշարային, ձայնաշարային, տեսաձայնաշարային տարաբնույթ եւ տարաբովանդակ թողարկումներ (կինո, տեսա, ձայնա եւ ֆոտոթողարկման նյութերը), որոնք ստեղծված եւ վերարտադրված են ցանկացած տեսակի նյութական կրիչի վրա (ձայներիզ, տեսաերիզ, ձայնապնակ, պնակիտ, խտասալիկ).

ե) էլեկտրոնային հրապարակումներ. հաշվողական տեխնիկայի ծրագրեր եւ տվյալների շտեմարաններ, ինչպես նաեւ, խմբագրահրատարակչական մշակման ենթարկված եւ ելից տվյալներ ունեցող էլեկտրոնային փաստաթղթեր, որոնք թողակվում եւ տարածվում են մեքենաընթեռնելի կրիչներով.

զ) չհրապարակված փաստաթղթեր. գիտահետազոտական, փորձարարա-կոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների արդյունք պարունակող փաստաթղթեր (ատենախոսություններ, գիտահետազոտական, փորձարարա-կոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ավանդադրված գիտական աշխատանքներ, ալգորիթմներ եւ ծրագրեր).

է) արտոնագրային փաստաթղթեր. արտոնագրված գյուտերի եւ օգտակար մոդելների լրիվ նկարագրություններ, արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին հրապարակվող տեղեկությունների պաշտոնական տեղեկագրեր։


ԳԼՈՒԽ 2

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 7. Պարտադիր անվճար օրինակի նախապատրաստման, հրապարակման եւ առաքման ծախսերը

1. Փաստաթղթեր թողարկողները պարտավոր են փաստաթղթեր ստացող լիազորված մարմնի պարտադիր անվճար օրինակը տրամադրել անհատույց։ Պարտադիր անվճար օրինակի փաստաթղթերի նախապատրաստման, հրապարակման եւ առաքման ծախսերը ներառվում են ինքնարժեքի մեջ։

2. Պարտադիր անվճար անորակ օրինակի հայտնաբերման դեպքում փաստաթղթեր թողարկողը պարտավոր է անդորրագիրը (պահանջագիրը) ստանալուն հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում փոխանակել այն որակյալով։

3. Եթե անվճար պարտադիր օրինակը՝ օրենքով սահմանված կարգով չի փոխանցվում փաստաթուղթ ստացողին, ապա լիազորված մարմինը կարող է այն ձեռք բերել տվյալ փաստաթուղթը թողարկողի միջոցներով։

4. Եթե թողարկված փաստաթղթերի մի մասը իրականացված է առավել լավ տարբերակով (թղթի, ձայնագրության եւ(կամ) տեսագրության որակի, կազմի, ձեւավորման եւ այլ ցուցանիշների առումներով), ապա պարտադիր անվճար օրինակները հատկացվում են թողարկման այդ մասից։

5. Փաստաթղթերի պարտադիր օրինակի բաշխման կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 8. Տպագիր արտադրանք թողարկող հրատարակիչների պարտականությունները պարտադիր անվճար օրինակի առաքման գործում

1. Տպագիր արտադրանք թողարկող հրատարակիչները իրենց թողարկած փաստաթղթերի բոլոր տեսակների տպաքանակի (անկախ քանակից) առաջին խմբաքանակից՝ հնգօրյա ժամկետում, իսկ օտար երկրներում իրականացված հրատարակությունները՝ սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում իրացնելու օրվանից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին (այսուհետ՝ լիազորված մարմին) են փոխանցում սույն օրենքով սահմանված պարտադիր անվճար օրինակ համարվող փաստաթղթերի տեսակները՝ 3 օրինակից ոչ պակաս։

Երեւան քաղաքի տարածքում տպագրված թերթերի պարտադիր օրինակները հրատարակիչներն առաքում են դրանց հրապարակման օրը, իսկ առավոտյան թերթերը՝ մինչեւ ժամը 9։00-ն։ Հանգստյան օրերի ընթացքում տպագրված թերթերը առաքվում են դրան հաջորդող աշխատանքային օրը։

2. Անկախ թողարկված, հրատարակված կամ հրապարակված փաստաթղթի քանակից եւ տեսակից, բոլոր տեսակի փաստաթղթերը լիազորված մարմինը երկօրյա ժամկետում առաքում է՝

ա) երկու պարտադիր անվճար օրինակ՝ Հայաստանի ազգային գրապալատ.

բ) երկու պարտադիր անվճար օրինակ՝ Հայաստանի ազգային գրադարան:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն լիազորված մարմինը` ըստ փաստաթղթերի համապատասխան տեսակների առաքում է`

ա) երկու պարտադիր անվճար օրինակ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանին.

բ) երկու պարտադիր անվճար օրինակ՝ Գիտատեխնիկական լրատվության կենտրոնին.

գ) երկու պարտադիր անվճար օրինակ՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանին.

դ) երեք պարտադիր անվճար օրինակ՝ Երեւանի Մշակույթի տան Բրայլյան գրադարան.

ե) մեկական պարտադիր անվճար օրինակ մարզային (Հայաստանի Հանրապետության վարչական միավորումների) համապատասխան գրադարաններին.

զ) օրենսդրությամբ սահմանված այլ համապատասխան կազմակերպությունների։

4. Պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաեւ պետական կառավարչական հիմնարկների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից պետական բյուջեից տրված հատկացումներով իրականացված հրատարակությունների (ներառյալ` պաշտոնական հրատարակությունները) պարտադիր անվճար օրինակի հատկացումը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասում նշված կազմակերպությունների, կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ քանակներով եւս:

5. Պարտադիր օրինակ հրատարակող, հրապարակողեւ թողարկող կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք պարտավոր են առնվազն տարին մեկ անգամ ստացող կազմակերպությանը ներկայացնել հաղորդում՝ նախընթաց ժամանակահատվածի իրենց թողարկումների, հրատարակությունների եւ հրապարակումների վերաբերյալ, որոնք ստացող կազմակերպությանը պարտավորվում է տպագրել տեղեկագրի կարգով։

6. Լիազորված մարմինը պարտադիր վճարովի օրինակներներով կարող է համալրել համապատասխան գրադարանների, կազմակերպությունների հավաքածու։

Հոդված 9. Պարտադիր օրինակների հատկացումը օտարերկրյա պետություններին

Տեղեկատվության փոխանակության նպատակով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն կարող է Հայաստանի Հանրապետությունում թողարկված փաստաթղթերի պարտադիր օրինակներ հատկացվել օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններին (կառույցներին)։

Հոդված 10.Չհրապարակված փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակի առաքումը

1. Փաստաթղթեր թողարկողները 30 օրվա ընթացքում լիազորված մարմնին են տրամադրում հետեւյալ չհրապարակված փաստաթղթերի երկու պարտադիր անվճար օրինակ.

ա) գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների մասին հաշվետվությունները՝ սկսած դրանց հաստատման օրվանից.

բ) ալգորիթմները եւ ծրագրեր՝ սկսած դրանց իրականացման ժամկետը լրանալու օրվանից.

գ) ատենախոսությունները` սկսած դրանց գիտական խորհրդի կողմից հաստատման օրվանից։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն Պետական լիազորված մարմինը, չհրապարակված փաստաթղթերի մեկական պարտադիր անվճար օրինակ է առաքում համապատասան կազմակերպություններ՝ հիմք ընդունելով դրանց տեսակը՝ ըստ դրանց մասնագիտական ուղղվածության։

Հոդված 11. Տեսալսողական արտադրանքի պարտադիր անվճար օրինակի առաքումը

Տեսալսողական փաստաթղթերը հաշվառելու, պահպանելու եւ օգտագործելու նպատակով, դրանց թողարկողները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարմիններին են տրամադրում.

ա) հնչյունագրերի եւ տեսաֆիլմերի երեք պարտադիր անվճար օրինակ՝ թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում.

բ) ձայնա եւ կինո արտադրանքների երեւակված պատճենները, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա տեղադրված տեսա եւ(կամ) ձայնաշարային արտադրանքի երկուական պարտադիր անվճար օրինակ՝ եթեր դուրս գալու պահից սկսած մեկ ամսյա ժամկետում.

գ) խաղային, թվային, գիտահանրամատչելի ֆիլմերի մեկական անվճար օրինակի երեւակված պատճենները, ինչպես նաեւ ցանկացած տիպի կրիչներով՝ խաղային, թվային, գիտահանրամատչելի տեսաֆիլմերի բնօրինակի մեկական անվճար օրինակ՝ մոնտաժման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում.

դ) վավերագրական ֆիլմերի եւ կինոամսագրերի մեկական անվճար օրինակի երեւակված պատճենները, ինչպես նաեւ վավերագրական մեկական տեսաֆիլմերի եւ լուսագրական փաստաթղթերի բնօրինակի երկուական պարտադիր անվճար օրինակներ՝ մոնտաժման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում.

ե) հնչյունային արտադրանիքի (ֆոնոպրոդուկցիայի) երկուական պարտադիր անվճար օրինակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ստեղծվել են հեռուստառադիոհաղորդումների համար։

2. Երեւակված պատճենները փոխանցվում են մոնտաժային կամ տրամախոսական թերթերի հետ միասին: Կինո եւ տեսաֆիլմերի վարձութային վկայականները տրվում են դրանք պետական պահպանման հանձնելուց հետո:

3. Եթեր դուրս գալուց հետո մեկամսյա ժամկետում հեռուստատեսային եւ ռադիոծրագրերի պետական ֆոնդին են հանձնվում հեռուստառադիոհաղորդումներ արտադրող եւ հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները (ծրագրերը), ինչպես նաեւ իրենց պատվերով արտադրված հաղորդումները (ծրագրերը):

Հոդված 12. Էլեկտրոնային հրատարակության անվճար օրինակի պարտադիր առաքումը

1. Լիազորված մարմինը էլեկտրոնային հրատարակության կազմի մեջ մտնող եւ ինքնուրույն հրատարակություն հանդիսացող էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ծրագրերի եւ տվյալների բազայի մեկական անվճար օրինակ է տրամադրում Հայաստանի Գիտատեխնիկական լրատվության կենտրոնին ։

2. Լիազորված մարմինը գրադարանային-տեղեկատվական կազմակերպությունների միջեւ վերաբաշխելու նպատակով էլեկտրոնային հրատարակության երկու անվճար օրինակ է տրամադրում Հայաստանի ազգային գրադարանին, բացառությամբ կույր կամ թույլ տեսնող անձանց համար նախատեսված էլեկտրոնային հրատարակությունների, ինչպես նաեւ հաշվողական տեխնիկայի ծրագրերի եւ տվյալների բազայի, էլեկտրոնային կրիչների վրա տեղադրված տեսաձայնաշարային արտոնագրված փաստաթղթերի։

Հոդված 13. Տարբեր նյութական կրիչների վրա կատարված փաստաթղթերի պարտադիր օրինակի առաքումը

1. Պարտադիր օրինակը կարող է ներառել նաեւ համակցված փաստաթղթերը (վավերագրերը). (տարբեր նյութական կրիչների վրա թողարկված փաստաթղթերի ամբողջությունը (տպագիր, տեսաձայնաշարային, էլեկտրոնային), նմանօրինակ բովանդակություն պարունակող, սակայն տարբեր նյութական կրիչների վրա տպված փաստաթղթերը)։

Համակցված փաստաթղթերի պարտադիր օրինակը մեկ ամբողջական փաթեթով պետք է առաքվի համապատասխան պարտադիր օրինակ ստացողին՝ համաձայն սույն օրենքի 7-14-րդ հոդվածների։

2.Եթե էլեկտրոնային հրապարակումը համարվում է տպագիր հրապարակման հավելված (ներդիր), ապա այն առաքվում է տպագիր հրապարակման համար սահմանված քանակով (ընթացակարգով)։

3. Համակցված փաստաթղթերի, ինչպես նաեւ նմանօրինակ բովանդակություն պարունակող, սակայն տարբեր նյութական կրիչների վրա տպված փաստաթղթերի բաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 14. Պարտադիր անվճար օրինակ տրամադրողի իրավունքները

Պարտադիր անվճար օրինակի ամբողջական եւ ժամանակին առաքումը փաստաթղթեր թողարկողները իրավունք ունեն.

ա) անվճար ստանալ Հայաստանի Հանրապետության ISBN, NCMH, NCCH համարանիշերը, ինչպես նաեւ անվճար օգտվել միջազգային այդ գործակալությունների հայաստանյան մասնաճյուղերի բոլոր ծառայություններից.

բ) անվճար մատենագիտական տեղեկատվություն հրապարակել՝ պետական մատենագիտության եւ կենտրոնացված քարտագրացուցակավորման հրատարակություններում, ինչպես նաեւ ազդօրինակային, սեղմագրային եւ գովազդային հրատարակություններում.

գ) սույն օրենքին համապատասխան՝ իրենց կողմից թողարկված փաստաթղթերի պարտադիր օրինակները մշտական պահպանության հանձնել ստացող կազմակերպությանը.

դ) մատենագիտական տեղեկատվության ներառում հայրենական եւ միջազգային ավտոմատացված տվյալների շտեմարաններում.

ե) պետական պահատվության հանձնած՝ հեռուստառադիոհաղորդումներ արտադրող կազմակերպությունների փաստաթղթերի օգտագործումը սեփական եթերում.

զ) իրենց հարցումների հիման վրա սեփական հրատարակությունների վերաբերյալ փաստագրական եւ վիճակագրական տվյալների մասին տեղեկատվության անվճար տրամադրում.

է) հեղինակային իրավունքի պահպանումը՝ պարտադիր անվճար օրինակ ստացողների կողմից.

ը) ստանալ օրենքով սահմանված այլ իրավունքներ։

ԳԼՈՒԽ 3

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Պարտադիր օրինակի հավաքում եւ բաշխում իրականացնող լիազորված մարմնի պարտականությունները

1. Պարտադիր օրինակի հավաքող եւ բաշխող ստացող կազմակերպությանը կամ մարմինները պարտավոր են իրականացնել.

ա) հրատարակությունների պետական գրանցումը (մատենագիտական եւ վիճակագրական) եւ հաշվառումը, պետական գրանցման թերթիկների նախապատրաստումը, պետական (ազգային) մատենագիտության կազմումը եւ էլեկտրոնային մատենագիտության ավանդադրման նախապատրաստումը (հեռանկարային, ընթացիկ, հետադարձ), հանրային հրատարակությունների ազգային անձեռնմխելի ֆոնդի համալրումը, դրանց մշտական պահպանության եւ օգտագործման ապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) հրատարակությունների մասին համալիր տեղեկատվություն տարածելու նպատակով մատենագիտական տեղեկատվության պարբերական ցանկերի եւ ժողովածուների (ընթացիկ եւ հետադարձ), ազդօրինակային եւ սեղմագրային տեղեկատվության կազմումը եւ հրատարակումը.

գ) պարտադիր անվճար օրինակի հիման վրա ձեւավորված հայրենական պարբերական մամուլի եւ գրականության հրատարակությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների կազմումը եւ հրատարակումը:

2. Պարտադիր անվճար օրինակ ստացող մյուս հիմնարկները եւ կազմակերպությունները պարտավոր են իրականացնել`

ա) համապատասխան պարտադիր անվճար օրինակի հավաքածուի ձեւավորումը, հաշվառումը եւ հետագա համալրումը.

բ) մատենագիտական հաշվառումը.

գ) մշտական պահպանումը, օգտագործումը, բնակչության սպասարկումը եւ վերահսկողությունը։

Հոդված 16. Պարտադիր օրինակի պատճենումը

1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ կազմակերպությունների գրադարանային-տեղեկատվական սպասարկման կազմակերպման նպատակով պարտադիր օրինակի պատճենումը եւ բազմացումը կատարվում է համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների։

2. Չհապարակված փաստաթղթերի եւ տեսաձայնաշարային արտադրանքի պարտադիր անվճար օրինակի մշտական պահպանությունը եւ օգտագործումը իրականացնող կազմակերպությունները համապատասխան գրադարանների եւ կազմակերպությունների հայտի (պահանջի) դեպքում վճարովի հիմունքներով ապահովում են դրանց պատճենումը։

Հոդված 18. Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը

Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը։

Հոդված 19. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

Ստացված պարտադիր օրինակի մատենագիտական նկարագրության, գրացուցակներում դրանց ներառման, օգտագործման եւ պահպանության համար գրադարանները կրում են պարտավորություններ եւ պատասխանատու են համաձայն սույն օրենքի, «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի եւ այլ օրենքների ու նորմատիվ ակտերի, ինչպես նաեւ համաձայն էլեկտրոնային հրապարակման համար լիցենզիայի պայմանագրով սահմանված դրույթների։

ԳԼՈՒԽ 4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։