Armenian ARMSCII Armenian
15.05.2019-

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ  ընտրության անցկացման մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   1-ին մասի եւ  213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում:
 

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2019թ. մայիսի 15