Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5351-15.03.2005-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1881 -րդ հոդվածով.

«Հոդված 1881 .Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքում չիրականացնելը

Օրենքով սահմանված փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքումը (փոխանցումը) իրավաբանական անձանց կողմից չիրականացնելը, կամ փաստաթղթեր պարտադիր անվճար օրինակն անհատուց չտրամադրել, կամանորակ պարտադիր օրինակը սահմանված ժամկետում չփոխանակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀօրինագծի առաջադրումով, համաձայն որի կապահովվիազգային մատենագիտության ստեղծման եւ փաստաթղթային հավաքածուի ամբողջական համալրմանմեխանիզմները։ Դրանց իրագործման լավագույն երաշխիքը կարող է հանդիսանալ վարչական միջոցներով վերահսկողության ապահովումը։