Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1881 -րդ հոդվածով.
«Հոդված 1881 . Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքում չիրականացնելը
Օրենքով սահմանված փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքումը (փոխանցումը) համապատասխան անձանց կողմից չիրականացնելը, կամ փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակն անհատուց չտրամադրելը, կամ անորակ պարտադիր օրինակը սահմանված ժամկետում չփոխանակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: