Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-482-18.01.2005,15.03.2005-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հուլիսի 2004 թ. ՀՕ-109) 2 հոդվածի 3-րդ պարբերության «մարզական կազմակերպություններ» բառերից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառը:

Հոդված 2. Օրենքի 3 հոդվածի 1-ին մասը շարադրել նոր հետեւյալ խմբագրությամբ`

«1. Սույն օրենքի նպատակն է մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու, ինչպես նաեւ հիվանդությունների ու իրավախախտումների կանխման անհրաժեշտ պայմանների ապահովումը»:

Հոդված 3. Օրենքի 10 հոդվածի`

ա) վերնագրում «մարզական» բառից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառը:

բ) 1-ին մասում «մարզական կազմակերպությունները» բառերից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառը:

գ) 2-րդ մասի 1-ին նախադասությունում «մարզական» բառից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառը:

դ) 2-րդ մասի 2-րդ նախադասությունում «մարզական կազամկերպությունների» բառերից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառը:

Հոդված 4. Օրենքի 10 հոդվածից հետո լրացնել նոր 101 հոդված, հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 101 .Մարզադպրոցների եւ նմանատիպ կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը

Մարզադպրոցների եւ նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

Հոդված 5. Օրենքի 14 հոդվածի 3-րդ մասում «օրենսդրությանը» բառը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 6. Օրենքի 24 հոդվածից հետո լրացնել նոր 241 հոդված, հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 241 . Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 7. Օրենքի 25 եւ 26 հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող 10-րդ օրը:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3 հոդվածի 1-ին մասի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքը կարգավորելով մանկապատանեկան ոլորտի բնագավառը չի կարող լիովին կանխել մանուկների եւ պատանիների շրջանակներում իրավախախտումները եւ հիվանդությունները: Մեր կարծիքով, այն ուղղակի կարող է հիվանդությունները եւ իրավախախտումները կանխելու անհրաժեշտ պայմաններ ապահովել:

«Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 3-րդ պարբերությունում առաջարկվող լրացում կատարելու անհրաժետությունը պայմանավորված է նրանով, որ չնայած Օրենքի 2 հոդվածում տրվում է «մարզական կազմակերպություններ» հասակացության հստակ սահմանումը, սակայն, քանի որ վերջինիս մեջ ընդգրկվում են միայն մանկապատանեկան մարզադպրոցները, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցները, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցները եւ օլիմպիական հերթափոխի ուսումնարանները, ուստի անհրաժեշտ ենք համարում այն անվանել ոչ թե «մարզական կազմակերություներ», այլ «մանկապատանեկան մարզական կազմակերպություններ»: Ուստի, Օրենքի 10 հոդվածի վերնագրում եւ 10 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում առաջարկվող փոփոխությունները բխում են վերոհիշյալ հասկացության վերանվանումից:

Օրենքի «Եզրափակիչ դրույթներ» վերնագրով 5-րդ գլխում ամրագրված են «Մանկապատանեկան սպորտային կազմակերպությունների լիցենզավորումը» վերնագրով 25 եւ «Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար» վերնագրով 26 հոդվածները:

Մինչդեռ, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների` նորմատիվ իրավական ակտերի եզրափակիչ մասում միայն պետք է սահմանվեն իրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները, իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունները եւ լրացումները, իրավական ակտն ընդունելու կապկցությամբ գործողությունը դադարեցնելու ենթակա իրավական ակտերի ցանկը, իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա ակտերի ցանկերի նախագծերի պատրաստման վերաբերյալ հանձնարարականները կամ առաջարկությունները:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի 25 եւ 26 հոդվածների ներառումը Օրենքի Եզրափակիչ մասում հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին եւ չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին: