Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-482-18.01.2005,15.03.2005-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հուլիսի 2004 թվականի, ՀՕ-109) 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը «մարզական կազմակերպություններ» բառերից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի նպատակն է մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու, ինչպես նաեւ հիվանդությունների ու իրավախախտումների կանխման անհրաժեշտ պայմանների ապահովումը:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «մարզական» բառից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառով.

բ) առաջին մասի «մարզական կազմակերպությունները» բառերից առաջ ավելացնել «մանկապատանեկան» բառը.

գ) երկրորդ մասի առաջին նախադասությունը «մարզական» բառից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառով.

դ) երկրորդ մասի երկրորդ նախադասությունը «մարզական կազմակերպությունների» բառերից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառով:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 101 -րդ հոդվածով `

«Հոդված 101 .Մարզադպրոցների եւ նմանատիպ կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը

Մարզադպրոցների եւ նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասում «օրենսդրությանը» բառը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 241 -րդ հոդվածով.

«Հոդված 241 . Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 25-րդ եւ 26-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: