Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-536-16.03.2005-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության  օրենսդրության պահանջների կատարման  նկատմամբ  պետական  վերահսկողության կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունները եւ սահ՟մանում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական  տեսչության (այսուհետ` տեսչություն) խնդիրները եւ լիազորությունների շրջանակը:

Հոդված 2. Սույն  օրենքի գործողության բնագավառը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է կրթության բնագավառի օրենսդրության նորմերի պահպանման նպատակով կարգավորման ենթակա իրավահարաբերությունների  վրա:

Հոդված  3.  Տեսչության մասին օրենսդրությունը

Տեսչության մասին օրենսդրությունը բաղկացած է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման  եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքներից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից եւ այլ  իրավական ակտերից:

Հոդված 4. Սույն  օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

- կրթակարգ` հանրակրթության բնագավառում քաղաքականության միասնա՟կանությունը, կրթության որակի բարելավումը, նախադպրոցական, միջնակարգ եւ հատուկ կրթության առարկայական չափորոշիչների մշակման ընդհանուր սկզբունքները, ուսուցիչներին ներկայացվող հիմնական պահանջներն ապահովող նորմատիվ փաստաթուղթ.

- կրթական ծրագրերի տեսչավորում` կրթական չափորոշիչներին, հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրերի համապատասխանության, ծրագրերի իրականացման որակի ապահովման եւ վերահսկողության գործընթաց:

Հոդված  5. Տեսչության գործունեության հիմնական սկզբունքները

Տեսչության գործունեության հիմնական սկզբունքներն են.

1)  մարդու եւ քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության առաջնահերթությունը.

2)   գործունեության օբյեկտիվությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը.

3) կրթության բնագավառի օրենսդրության միատեսակ եւ անկողմնակալ կիրառման ապա՟հովումը.

4) ծրագրային գործողությունների իրականացումն ըստ գերակա ուղղությունների եւ առաջնայնությունների: 
 

ԳԼՈՒԽ 2.

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6.  Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական  վերահսկողության ապահովումը

Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ  կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

Հոդված 7. Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության  բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Կրթության մասին օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերա՟հսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1. Օրենքով սահմանված դեպքերում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության ուղղությամբ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ընդունումը:

2. Կրթության բնագավառի օրենսդրության եւ այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միասնական քաղաքա՟կանության իրականացման ապահովումը:

3. Հայաստանի Հանրապետությունում կրթության տեսչավորման կարգի հաստատումը:

4. Տեսչության կանոնադրության եւ կառուցվածքի հաստատումը:

5. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 8.  Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում լիազորված մարմնի  իրավասությունները

Կրթության մասին օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում լիազորված մարմնի իրավասություններն են`

1. Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման միասնական քաղաքականության մշակումը եւ իրականացումը:

2. Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը:

3. Տեսչության գործունեության առաջնահերթ ուղղությունների որոշումը:

4. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության, մասնագիտական կրթության տեսչավորման հրապարակային հաշվետվությունների մշակման ու ներկայացման, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների կրթական գործունեության գնահատման կարգերի հաստատումը:

5. Տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը:

6. Տեսչության աշխատանքների համակարգումը եւ կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը կանոնակարգող իրավական ակտերի մշակման ապահովումը,  իր իրավասության սահմաններում  դրանց հաստատումը:

7. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ իրավասություններ:

ԳԼՈՒԽ  3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Տեսչության  նպատակներն ու խնդիրները

1. Տեսչության նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, հանրակրթական, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի  սոցիալական երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը.

բ) ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության որակի բարձրացմանը նպաստելը:

2. Տեսչության խնդիրներն են.

ա) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում պետական կրթական քաղաքականության իրականացման եւ կրթության զարգացման պետական ծրագրի կատար՟ման վերահսկողության եւ մշտադիտարկման իրականացման ապահովումը,

բ) կրթակարգերի եւ կրթական չափորոշիչների կիրառման վերահսկողության եւ մշտադիտարկման իրականացման ապահովումը,

գ) կրթական հաստատությունների կողմից կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ ստուգումների եւ ուսումնասիրությունների անցկացման ու հաշվետվությունների ներկայացման ապահովումը,

դ) ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով կրթական քաղաքականության իրականացման եւ կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը,

ե) կրթության որակի եւ չափորոշիչների բարելավման օրինակելի փորձի բացահայտման եւ դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ապահովումը:

Հոդված 10. Տեսչության  լիազորությունները

Տեսչությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է հետեւյալ լիազորությունները`

1. ստուգում եւ ուսումնասիրում է, անկախ կազմակերպաիրավական ձեւից եւ ենթակայու՟թյունից, նախադպրոցական, հանրակրթական, հա՟տուկ, նախնական, միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների կրթական գործունեությունը, այդ թվում.

ա) կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպումը, ուսումնական պլանների եւ աոարկայական ծրագրերի կատարումը, տարեկան ուսումնական ժամանակացույցերի, դասացուցակների, կրթակարգերի պահպանումը,

բ) սովորողների եւ շրջանավարտների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանումը,

գ) ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման կարգերին համապատասխան սովորողների շարժը,

դ) ավարտական պետական փաստաթղթերի ստացումը, պահպանությունը եւ բաշխումը, գործավարությունը, հաշվետվությունների իսկությունը,

ե) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածությունը,

զ) նախարարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարումը,

է) կրթական հաստատության ղեկավար կադրերի ընտրության եւ վերապատրաստման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,

ը) կրթության որակի նկատմամբ հաստատությունների կանոնադրական պահանջների կատարումը, հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացումն ու պահպանումը.

2. գնահատում է կրթական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետությունը (այդ թվում` սովորողների կողմից հանրակրթական եւ մասնագի՟տական ծրագրերի յուրացումը), վերլուծում այդ հաստատությունների գործունեությունը, ներկայացնում զարգացմանը նպաստող առաջարկություններ եւ ապահովում դրանց իրականացումը.

3. գնահատում է Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառում պետական քաղաքականության  իրականացման արդյունավետությունը, հաշվետվություն է ներկայացնում լիազորված մարմին կրթության բնագավառում տիրող ընդհանրական իրավիճակի, դրա առանձին բնութագրիչների, կրթության ցուցանիշների մասին` ներկայացնելով նաեւ ըստ մարզերի.

4. Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում  տեսչության տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը.

5. տեսչավորման (ստուգումների, ուսումնասիրությունների, ստուգայցերի) հիման վրա կազմում է հաշվետվություններ, ակտեր, տեղեկանքներ, զեկուցագրեր,  զեկույցներ, վերլուծություններ, ամփոփագրեր եւ այլն.

6. իր իրավասության շրջանակներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, այդ թվում` տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

7. օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով հայցով դիմում է դատարան.

8. կազմում է հաշվետվություններ տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին.

9. ցուցաբերում է մեթոդական օգնություն կրթության բնագավառի օրենսդրության կիրարկման ուղղությամբ.

Հոդված 11. Տեսչության գործունեության մասին հրապարակային հաշվետվությունը

1. Տեսչությունը  յուրաքանչյուր տարվա ավարտից հետո  իր տարեկան գործունեության մասին երեք ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում պետական լիազորված մարմին, որն այն հրապարակում է:

Գործունեության ամենամյա հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն.

1) տեսչության գործունեության,

2) տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների,

3) բացահայտված խախտումների եւ կիրառված վարչական տույժերի,

4) կատարված աշխատանքների գնահատման,

5) առաջարկված ծրագրերի մասին:

2.  Տեսչության կողմից իրականացված յուրաքանչյուր տեսչավորման արդյունք ենթակա է հրապարակման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Տեսչության կառուցվածքը

1. Տեսչությունը լիազորված մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է:

2. Կրթության պետական տեսչությունը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից եւ տարածքային մարմիններից:

Հոդված 13. Տեսուչների պաշտոնների դասակարգումը

1. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչներ են.

1) Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը.

2) Հայաստանի Հանրապետության կրթության  ավագ պետական տեսուչը.

3) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետն է:

3. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետի տեղակալները, տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների  եւ տարածքային  մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության կրթության ավագ պետական տեսուչներ են:

4. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների  եւ տարածքային  մարմինների աշխատողները Հայաստա՟նի Հանրապետության կրթության պետական տեսուչներ են:

5. Սույն հոդվածի 1-ին մասով դասակարգված անձանց պաշտոնները եւ դասային  աստիճանները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրով:

Հոդված 14. Կրթության պետական  տեսուչի  իրավունքները եւ իրավասությունները

1. Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը`

ա) ղեկավարում է կրթության պետական տեսչության գործունեությունը.

բ) ստուգվող սուբյեկտներին տալիս է պարտադիր կատարման համար հանձնարարականներ.

գ) օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում հայցով դիմում է դատարան` ստուգվող սուբյեկտների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու պահանջով.

դ) տեսչության աշխատանքային ծրագրի հիման վրա հաստատում է ստուգումների ժամանակացույցը.

ե) տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր.

զ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչն իրավունք ունի.

ա) կրթության մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգվող սուբյեկտների մոտ իրականացնելու ստուգումներ.

բ) ստուգման անցկացման համար իր իրավասության շրջանակներում ստուգվող սուբյեկտներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել եւ ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ, վերցնել  փաստաթղթերի կրկնօրինակներ, այլ անհրաժեշտ նյութեր եւ կազմել համապատասխան ակտ.

գ) անհրաժեշտության դեպքում  վերահսկողական  աշխատանքներին ներգրավել  ան՟կախ փորձագետներ եւ մասնագետներ.

դ) արձանագրել խախտումները, ստուգվող սուբյեկտներին տալ պարտադիր կատար՟ման համար հանձնարարականներ, գլխավոր պետական տեսուչին ներկայացնել միջնորդու՟թյուններ` օրենքով սահմանված կարգով ստուգվող սուբյեկտների գործունեությունը  դադարեցնելու հայցով դատարան դիմելու համար:

3. Կրթության պետական տեսուչն ունի միասնական նմուշի վկայական, ինչպես նաեւ անձնական կնիք իր անվան նշումով եւ կրթության պետական տեսչության համապատաս՟խան տարածքային  մարմնի  անվանումով:

Հոդված  15. Կրթության պետական  տեսուչի պարտականությունները

1. Կրթության պետական տեսուչն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է.

ա) օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել կրթության բնագավառի օրենսդրության պահանջների կատարումը.

բ) օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել ստուգվող սուբյեկտի եւ քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի  պաշտպանումը.

գ) կրթության բնագավառի օրենսդրության եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ.

դ) արձանագրել կրթության բնագավառի օրենսդրության խախտման դեպքերը եւ իր իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք.

ե) պահպանել պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած պետական, ծառայողական եւ առեւտրային գաղտնիքները.

զ) չխոչընդոտել կազմակերպության բնականոն աշխատանքին:

2. Կրթության պետական տեսուչն իր պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով եւ լիազորված մարմնի կողմից սահմանված մեթոդական ցուցումներով ու հրահանգներով:

Հոդված 16. Կրթության  պետական  տեսուչի պատասխանատվությունը եւ գործողությունների բողոքարկումը

1. Կրթության պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան պատասխանատվություն է կրում իր անօրինական գործունեության կամ անգործության համար:

2. Կրթության պետական տեսուչի որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել  կրթության  գլխավոր պետական տեսուչին եւ (կամ) դատարան:

3. Կրթության գլխավոր պետական տեսուչի որոշումներն ու գործողությունները  կարող են բողոքարկվել լիազորված մարմնին եւ (կամ) դատական կարգով:

 4. Կրթության պետական տեսուչի անօրինական գործողության հետեւանքով կրթական հաստատությանը պատճառած վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով: 
 

ԳԼՈՒԽ   5.

ԿՐԹՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ  ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ  ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ  ԿԱՐԳԸ

Հոդված  17. Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության ձեւերը

Կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով:

Հոդված 18. Թեմատիկ ստուգումների իրականացման կարգը

1.  Թեմատիկ ստուգումների համար հիմք է հանդիսանում լիազորված մարմնի ղեկավարի կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագիրը:

2. Հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի հիման վրա կրթության գլխավոր պետական տեսուչը հաստատում է ստուգումների ժամանակացույցը:

3. Ստուգում իրականացնելու մասին լիազորված մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա եւ հաստատված տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան կրթության գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ տեսչության տարածքային մարմնի ղեկավարը տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր:

4. Թեմատիկ ստուգումների ընթացքի եւ ժամկետների համար նախատեսված սահմանափակումները չեն տարածվում  թեմատիկ ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ լիազորված մարմնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ստուգման ընթացքի եւ ժամկետի վրա:

5. Թեմատիկ ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 19. Ուսումնասիրությունների միջոցով վերահսկողության իրականացման կարգը

1. Ուսումնասիրության ընթացքում կրթության բնագավառի օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ` տեսչության տարածքային մարմնի ղեկավարը պատշաճ ձեւով նախազգուշացնում է համապատասխան ուսումնասիրվող սուբյեկտին կրթության բնագավառի օրենսդրության պահանջի խախտման մասին` նշելով խախտման հետեւանքները վերացնելու միջոցառումները, այդ թվում` դրանց կատարման ժամկետը:

2. Ուսումնասիրվող սուբյեկտը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է պատշաճ ձեւով տեղյակ պահել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնատար անձանց:

3. Նախազգուշացումից հետո ստուգվող սուբյեկտի կողմից սահմանված ժամկետում խախտման հետեւանքները չվերացնելը եւ (կամ) դրա վերաբերյալ պատշաճ ձեւով չտեղեկացնելը հիմք է հանդիսանում նոր ստուգումների իրականացման համար:

4. Կրթության բնագավառի օրենսդրության խախտման կանխարգելումը  կրթության բնագավառի օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման եւ նորմատիվ բնույթի իրավական ակտի պահանջների կատարման վերաբերյալ բացատրական աշխատանքների կատարման ընթացակարգ է, որն իրականացվում է հանդիպումների, խորհրդակցությունների կամ կապի այլ միջոցներով, ինչպես ուսումնասիրությունների, այնպես էլ ստուգվող կամ ուսումնասիրվող սուբյեկտի մոտ ստուգումների անցկացման ընթացքում:
 

ԳԼՈՒԽ  6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Օրենքի ուժի  մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: