Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-083-19.08.2003-ՖՎ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 5 հոդվածի 1-ին կետի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մշակութային,կրթական (այդ թվում՝ նախադպրոցական ) , մարզական եւ գիտական ոչ առեւտրային կազմակերպությունների մինչեւ 20 հազար դրամ աշխատավարձ սահմանված հաստիքը ոչ լրիվ դրույքով զբաղեցնող վարձու աշխատողի համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարը գործատուն հաշվարկում եւ լիազոր մարմին է փոխանցում վարձու աշխատողի զբաղեցրած ոչ լրիվ դրույքին համամասնորեն»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004թ. հունվարի 1-ից: