Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-5361-16.03.2005-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ–297) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 371 -րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 371 . ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

Կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման եւ կրթական ծրագրերի յուրացման ապահովումը վերահսկողական գործառույթների միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կրթության պետական տեսչությունը, որի գործունեությունը կարգավորվում է «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ- 297) 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«43.7. Կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում կրթական ծրագրերի իրականացման արդյունավետության գնահատման, կրթության որակի ապահովման պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է կրթության պետական տեսչություն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: