Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-099-11.04.2019,27.05.2019-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում «երեք» բառը փոխարինել «երկու կամ երեք կամ չորս» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սույն մասի համաձայն ներկայացված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից՝ սույն մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգում նախատեսված դեպքերում:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը «կրթական» բառից առաջ լրացնել «կամ միջին մասնագիտական» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) առաջին նախադասությունը «զորամասում» բառից հետո լրացնել «, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացվող վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը» բառերով.

2) երկրորդ նախադասությունը «ամիսը» բառից հետո լրացնել «կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «36 տարեկան» բառերը փոխարինել «40 տարեկան» բառերով, իսկ «հանգամանքից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչեւ 45 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «3-5 տարի» բառերը փոխարինել «2-5 տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասում «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում ու 4-րդ մասում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

բ. 2-րդ կետում «մինչեւ տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը» բառերը փոխարինել «մինչեւ ընտրված խափանման միջոցը փոխելու կամ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշումը վերացնելու օրվան հաջորդող 30-րդ օրը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնվում է երկու ամսից ոչ ավելի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը «զինծառայողը» բառից առաջ լրացնել «առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «երեք ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 61-րդ հոդվածի 14-րդ մասը «սովորելու հրամանագրված» բառերից առաջ լրացնել «կամ պետական լիազոր մարմնի պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում «կազմի» բառը փոխարինել «եւ ավագ ենթասպայական կազմերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 72-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետը «64-րդ,» բառից հետո լրացնել «65-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերով.

2) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 73-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի առաջին նախադասության «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավում» բառերով.

2) 7-րդ մասի «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավում» բառերով, իսկ «իրավունքը» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: