Armenian ARMSCII Armenian
Կ-099-11.04.2019,27.05.2019-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասության «երեք» բառը փոխարինել «երկու կամ երեք կամ չորս» բառերով:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի համաձայն ներկայացված` քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը` սույն մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը «կրթական» բառից առաջ լրացնել «կամ միջին մասնագիտական» բառերով:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) առաջին նախադասությունը «զորամասում» բառից հետո լրացնել «, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացվող վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը» բառերով.

2) երկրորդ նախադասությունը «ամիսը» բառից հետո լրացնել «կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից» բառերով:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «36 տարեկան» բառերը փոխարինել  «40 տարեկան» բառերով, իսկ նույն կետը «հանգամանքից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչեւ 45 տարեկան քաղաքացիները` զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «3-5 տարի» բառերը փոխարինել  «2-5 տարի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասում «հոդվածով» բառը փոխարինել  «հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով ու 4-րդ մասով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 1-ին կետի «մեկ» բառը փոխարինել  «երկու» բառով,

բ. 2-րդ կետի «մինչեւ տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը» բառերը փոխարինել «մինչեւ ընտրված խափանման միջոցը փոխելու կամ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշումը վերացնելու օրվան հաջորդող 30-րդ օրը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնվում է երկու ամսից ոչ ավելի ժամկետով:»:

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու հրամանի բողոքարկումը, ներառյալ` դատական կարգով, չի կասեցնում դրա կատարումը:»:

Հոդված 10. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը «զինծառայողը» բառից առաջ լրացնել  «առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «երեք ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածի 14-րդ մասը «սովորելու հրամանագրված» բառերից առաջ լրացնել «կամ պետական լիազոր մարմնի պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով» բառերով:

Հոդված 13. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում «կազմի» բառը փոխարինել  «եւ ավագ ենթասպայական կազմերի» բառերով:

Հոդված 14. Օրենքի 72-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 4-րդ կետը «64-րդ,» բառից հետո լրացնել «65-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերով.

2) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:»:

Հոդված 15. Օրենքի 73-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի առաջին նախադասության «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավում» բառերով.

2) 7-րդ մասի «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավում» բառերով, իսկ նույն մասը «իրավունքը» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: