Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 06-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` «Օրենք») 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաները գործում են մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախկինում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:»:
Հոդված 2.
1. Օրենքի 3-րդ հոդվածում «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով:
2. Նույն հոդվածը լրացնել նոր նախադասությամբ.
«Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված լիցենզիաների համար մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը պետական տուրքի գծով լրացուցիչ պարտավորություն չի առաջանում:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքով նախատեսված ժամկետային սահմանափակման հետ կապված ծանուցումներն ապահովում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորող մարմինը` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: