Կ-165-27.05.2019-ՊԻ-011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել՝
1) դրամական փոխանցումներ ստանալը եւ կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,
4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
5) հեռախոսակապից օգտվելը:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ, 3.2-րդ եւ 3.3-րդ մասեր.
3.1. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:
3.2. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կարգապահական գումարտակի հրամանատարի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում:
3.3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման եւ կիրառվող սահմանափակման միջեւ եւ սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել դրամական փոխանցումներ ստանալը եւ կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.
«2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում «տույժի» բառից հետո լրացնել «, եւ տույժը չի մարվել» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 97-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերը.
2) 2-րդ մասի «որոշմամբ» բառից առաջ լրացնել «պատճառաբանված» բառը:
Հոդված 5. Օրենսգրքի 98-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել՝
1) դրամական փոխանցումներ ստանալը եւ կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,
4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
5) հեռախոսակապից օգտվելը:
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ, 2.2-րդ եւ 2.3-րդ մասեր.
«2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:
2.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում:
2.3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման եւ կիրառվող սահմանափակման միջեւ եւ սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»:
Հոդված 6.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: