Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1651-27.05.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածում՝

1) 2-րդ պարբերությունում «պետի» բառից հետո լրացնել «պատճառաբանված» բառը.

2) 3-րդ պարբերությունում «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց կարող են արգելվել՝

1) դրամական փոխանցումներ ստանալը եւ կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,

3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,

4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

5) հեռախոսակապից օգտվելը:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ, 11-րդ եւ 12-րդ պարբերություններ.

«Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձանց արգելվում է աշխատելը:

Սույն հոդվածի 4-րդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 4-րդ պարբերությամբ նախատեսված մեկից ավելի սահմանափակում:

Սույն հոդվածի 4-րդ պարբերությամբ նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման եւ կիրառվող սահմանափակման միջեւ եւ սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: