Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 58-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Կատարողական թերթի կատարման ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, բացառությամբ սույն օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված դեպքի, աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից` հերթափոխով մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա, կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընդունված հարկադիր կատարման ենթակա ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների վրա: