Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-20-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1) հնգօրյա ժամկետում քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը եւ գրավոր պատասխանել նրան: Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: