Հոդված 1.
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 7.2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«7.2. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու հրապարակային նիստերին՝ ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից ուղղակիորեն տեսանելի եւ լսելի է ավագանու նիստը:»:
Հոդված 2.
Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ 14.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: