Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 32-րդ հոդվածում «անունը, ազգանունը» բառերը փոխարինել «անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաեւ հայրանունը (այսուհետ՝ անուն)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ, 62-րդ, 73-րդ, 86-րդ, 126-րդ հոդվածներում, 146-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 158-րդ հոդվածում, 171-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 178-րդ, 189-րդ եւ 222.5-րդ հոդվածներում «անունը, ազգանունը» բառերը փոխարինել «անունը» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 158-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 171-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 186-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «անունները, ազգանունները» բառերը փոխարինել «անունները» բառով:
Հոդված 4. 131-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ