Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «անունները (անվանումները)» բառերը փոխարինել «համապատասխանաբար անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաեւ հայրանունը (այսուհետ՝ անուն) կամ անվանումը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում եւ 406-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում «դատավորի անունը» բառերը փոխարինել «դատավորի անունը եւ ազգանունը» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: