Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածում`
1) 17-րդ եւ 17.1-ին կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17. ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ եւ ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար
բազային տուրքի տասներկուապատիկի չափով
17.1. մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման համարանիշ հատկացնելու համար
բազային տուրքի վեցապատիկի չափով».
2) 25-րդ եւ 26-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«25. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին եւ միջազգային կազմակերպություններին տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հատկացնելու համար
բազային տուրքի քսանհինգապատիկի չափով
26. ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման վկայագիր տալու համար
բազային տուրքի վեցապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. վարորդական վկայական տալու (վարորդական վկայականը փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու) համար
բազային տուրքի տասներկուապատիկի չափով»:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «Նախագահը» բառը փոխարինել «վարչապետը» բառով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: