Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 18-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում:
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2019թ. մայիսի 31