Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «պաշտոնեական պարտականությունները կատարելու» բառերից հետո հանել «, այդ թվում՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու» բառերը:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ.1» ենթակետը «զինված ուժերի» բառերից հետո լրացնել «եւ այլ զորքերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետ.
«5) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք եւ այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:»:
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին նախադասությունում «լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն), որի» բառերը փոխարինել «փաստաթուղթ (տեղեկատվություն), որը հաշվի առնելու» բառերով, իսկ 3-րդ նախադասությունում «լրացուցիչ» բառը փոխարինել «այդ» բառով:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «ամսին հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «օրվանից» բառով եւ հոդվածը 3.2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.3-րդ մասով.
«3.3. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11-րդ եւ 14-րդ կետերում նշված հիմքերով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս՝ գործում առկա՝ մինչեւ կենսաթոշակի գործը Հայաստանի Հանրապետությունից այդ պետություն տեղափոխելը (կամ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11-րդ եւ 14-րդ կետերում նշված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը) գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ: Այս դեպքում՝ եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ կենսաթոշակի գործը տեղափոխելը (կամ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11-րդ եւ 14-րդ կետերում նշված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը) Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:».
Հոդված 6. Օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք կամ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի (այսուհետ՝ նպաստ) իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն այլ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչեւ կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի կամ նպաստի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար եւ հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից:»:
Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում «մահանալու» բառից հետո լրացնել «կամ այդ ժամկետում վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու» բառերը:
Հոդված 8. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերով, իսկ 2-րդ մասից հանել «, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա» բառերը:
Հոդված 9. Օրենքի հավելված 1-ի՝
1) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով:».
2) 9-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «մինչեւ» բառը:
Հոդված 10.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 5-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված դիմումների վրա: