Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-186-12.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ)» կետով.

«ժզ) օտարերկրացի  դատապարտյալները կամ կալանավորված անձինք, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիները:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն իրեն ապահովելու աշխատանքով, որի կարգը եւ պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատապարտյալի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամավոր ապահովվում է աշխատանքով, կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգը եւ պայմանները սահմանվում են ներքին կանոնակարգով: Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու եւ մերժելու կարգը եւ ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը եւ չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի եւ բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» թիվ 493-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելված N 3-ի համաձայն՝ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն) է ներկայացնում հետեւյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) դիմում՝ օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին՝ համաձայն ձեւի.

2) օտարերկրացու անձնագիր,

3) օտարերկրացու ստացած մասնագիտական կրթության, որակավորման մասին փաստաթղթերը՝ հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված,

4) օտարերկրացու 3x4 չափի մեկ գունավոր լուսանկար,

5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Նախարարությունը աշխատանքի թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումը ընդունում է գործատուի կողմից վերը նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում?

Աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար սահմանված փաստաթղթերն ամբողջական չներկայացնելու եւ (կամ) դրանք թերություններով ներկայացնելու դեպքերում Նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է գործատուին:

Աշխատանքի թույլտվությունը կամ աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը գործատուին տրամադրվում է որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Գործատուն աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է օտարերկրացուն:

Հարկ է նշել, որ Որոշմամբ կարգավորվում են նաեւ աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու դեպքերը:

Վերոգրյալ կարգավորումներից ակնհայտ է, որ օտարերկրացիների համար աշխատելու թույլտվություն տրամադրելու համար նախատեսված է հատուկ ընթացակարգ:

Հարկ է նշել, որ այսպիսի հատուկ ընթացակարգի պայմաններում աշխատանքի կազմակերպումն ու իրականացումը խրթին գործընթաց է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց պարագայում ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված է:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների իրավունքների իրացումը լիարժեք ապահովելու, նրանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուների համար նախատեսված իրավունքներից համահավասար օգտվելու եւ նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել օտարերկրացի կալանավորված անձանց եւ դատապարտյալներին, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին ներգրավվել տարբեր աշխատանքներում:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի օտարերկրացի դատապարտյալների եւ կալանավորված անձանց, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների՝ առանց ավելորդ ընթացակարգերի աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությունը: Ըստ այդմ՝ կբարձրացվի օտարերկրացի դատապարտյալների եւ կալանավորված անձանց, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

30 մայիսի 2019 թվականի N 654-Ա

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հավանություն տալ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հունիսի 5
Երեւան
 
 
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 654-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:
 

Հարգանքով՝  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ