Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32.1-ին հոդվածը`
1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այդ նպաստներից որեւէ տեսակի նպաստի իրավունք եւ այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա այլ տեսակի նպաստը նշանակվում է նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից:».
2. 4-րդ մասում «1-3-րդ» բառերը փոխարինել «1-3.1-ին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «ամսին հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «օրվանից» բառով:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «մահանալու» բառից հետո լրացնել «կամ վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու» բառերը:
Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 2.3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասում նշված նպաստ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս` եթե նպաստառուն նպաստի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի սույն մասում նշված այլ նպաստի կամ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի իրավունք, ապա համարվում է, որ նպաստառուն այլ նպաստ կամ կենսաթոշակ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը նպաստ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչեւ նպաստ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ նպաստի կամ կենսաթոշակի գումարը համարվում է տարածքային կենտրոնի մեղքով չվճարված նպաստի գումար եւ հաշվանցվում է ավել վճարված նպաստի գումարներից:»:
Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: