Հոդված 1. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի (20 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-458, այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մինչեւ 2005 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականներն այդ բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել մինչեւ 2006 թվականի հունիսի 30-ը:
2005 թվականի հուլիսի 1-ից հետո բնակարան ստացած փախստականները բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել բնակարանը ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:
Սահմանված ժամկետներում դիմում չներկայացրած փախստականների բնակարանները համարվում են պետական բնակարանային ֆոնդի բնակարաններ, եւ դրանք տնօրինում է փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմինը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: