Հոդված 1.
1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (ա) ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Նույն կետի (բ) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«բ) Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ պետական լիազոր մարմին) ղեկավարի տեղակալ.»:
Հոդված 2.
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Պետական լիազոր մարմնի ղեկավարը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: