Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Խ-128-02.05.2019,17.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 01-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 379-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2

Օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝

«Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտը ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները:»:

Հոդված 3

1. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2. Վերաքննիչ դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի 1-ինից 4-րդ եւ 6-րդից 8-րդ կետերով սահմանված պահանջներին:»:

2. Նույն հոդվածը լրացնել 21 -ին, 22 -րդ եւ 23 -րդ մասերով.

«21 . Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե՝

1) վերաքննիչ բողոքը բերվել է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 5.1-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.

3) վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.

5) վերաքննիչ բողոք ներկայացրած անձը մինչեւ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին.

6) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

7) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 3754 -րդ հոդվածի պահանջի խախտմամբ.

8) չեն վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր թերություններ:

22 . Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու կամ վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում` գործը վերաքննիչ դատարանում ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում` նշելով առկա թերությունները:

23 . Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված թերությունները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Ձեւական թերությունները չշտկելու կամ նոր թերություններ թույլ տալու դեպքում վերաքննիչ բողոքը թողնվում է առանց քննության:»:

Հոդված 5

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։  
  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգմանաքներով.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը (այսուհետ՝ Սահմանադրական դատարան) նախորդ տարվա հունիսի 19-ին կայացված ՍԴՈ-1420 որոշմամբ (դիմող՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ, 75-րդ եւ 78-րդ հոդվածներին հակասող է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ քրեական դատավարության օրենսգիրք) 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, (...) վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձեւական եւ իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու եւ կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորություն:

Սահմանադրական դատարանն ընդգծել է հետեւյալը.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 19-րդ մասի պահանջներից, հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելը քրեական վարույթի շրջանակներում դատական ակտերը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրենց իրավունքն իրացնող անձանց համար անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի հետեւանքներ, որոնք կխաթարեն վերոհիշյալ դրույթի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին վիճարկվող իրավակարգավորումը համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին՝ հաշվի առնելով նաեւ սույն որոշման հրապարակման դրությամբ եւ մինչեւ համապատասխան օրենսդրական կարգավորումն ընկած ժամանակահատվածում անձանց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման իրենց իրավունքի իրացման երաշխավորման անհրաժեշտությունը»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչ օրս խորհրդարան չի ներկայացրել Սահմանադրական դատարանի նշյալ որոշման հիման վրա՝ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների/լրացումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն:

Մյուս կողմից, քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի գործող կարգավորումների պարագայում առկա է նորմի որոշակիության խնդիր՝ այն առումով, որ դատավարության մասնակիցները վերաքննիչ բողոք ներկայացնելիս չեն կարող կանխորոշել, թե բողոքում ձեւական սխալներ թույլ տալու դեպքում վերաքննիչ դատարանի կողմից ինչ որոշում կկայացվի:

Ուստի, անհրաժեշտ ենք համարում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխություններ եւ լրացումներ՝ շտկելով խնդրո առարկա բացերը:

Միեւնույն ժամանակ օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությամբ պայմանավորված փոփոխություններ են առաջարկվումնույն օրենսգրքի 379-րդ եւ 380-րդ հոդվածներում:
 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ