Հոդված 1
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 01-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 379-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2
Օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝
«Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտը ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները:»:
Հոդված 3
1. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2. Վերաքննիչ դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի 1-ինից 4-րդ եւ 6-րդից 8-րդ կետերով սահմանված պահանջներին:»:
2. Նույն հոդվածը լրացնել 21-ին, 22-րդ եւ 23-րդ մասերով.
«21. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե՝
1) վերաքննիչ բողոքը բերվել է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 5.1-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ.
2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.
3) վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.
4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.
5) վերաքննիչ բողոք ներկայացրած անձը մինչեւ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին.
6) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.
7) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 3754-րդ հոդվածի պահանջի խախտմամբ.
8) չեն վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր թերություններ:
22. Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու կամ վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում` գործը վերաքննիչ դատարանում ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում` նշելով առկա թերությունները:
23. Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված թերությունները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Ձեւական թերությունները չշտկելու կամ նոր թերություններ թույլ տալու դեպքում վերաքննիչ բողոքը թողնվում է առանց քննության:»:
Հոդված 5
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: