Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-541-17.03.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետեւյալ բովանդակությամբ. «,բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունը առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում»:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ- ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ- ի գումարների եւ այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջեւ առաջացող բացասական տարբերությունը հաշվանցման ենթակա չեն: Սակայն պրակտիկայում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ ավելացված արժեքի հարկի գծով բացասական տարբերությունը առաջանում է ոչ թե կազմակերպությունների առեւտրային ռիսկերով պայմանավորված տնտեսական գործառնության արդյունքում, այլ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:

Առաջարկվող «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4- րդ կետում լրացումով օրենսդրական կարգով լուծում կտրվի խնդրո առարկա հանդիսացող հարցին: