Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետեւյալ բովանդակությամբ. «, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունը առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում»: