Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 63-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
63) հարկային գաղտնիք՝ հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ՝
ա. հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,
բ. հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,
գ. հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,
դ. հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման եւ կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,
ե. հարկ վճարողի կամ հարկ վճարողի գործունեության վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային կամ մաքսային մարմիններին ներկայացվող տեղեկությունների,
զ. հարկ վճարողի կողմից հայտարարագրված աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության,
է. հարկ վճարող իրավաբանական անձի կողմից վճարված հարկերի եւ տուրքերի, վերաբերյալ տեղեկատվությունը,
ը. կազմակերպության հարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը:
Հոդված 2.
Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել
12) ենթակետով ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական եւ դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների շենքերի ներսում աշակերտներին եւ աշխատակիցներին սննդով ապահովման: