Հոդված 1.
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 06-ի ՀՕ-305 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 13-րդ պարբերությունով.
«Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվում է այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է դրա կիրարկումն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտեր: