Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-ին մասով.
«2.1. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող դատապարտյալի տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվում է այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է դրա կիրարկումն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտեր:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ