Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-133-08.05.2019,17.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 9.1-ին կետով.

«9.1) օրենքով նախատեսված դեպքերում առաջադրելու ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 9.1-ին կետով.

«9.1) ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման ընթացակարգը, »:

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի, 153-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերի, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 6-րդ մասի «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով:

Հոդված 4. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 2-րդ կետի «գլխադասային» բառը փոխարինել «մշտական կամ ժամանակավոր» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 5-րդ կետով.

«5) ինքնավար մարմնի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը:»:

Հոդված 5. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 2-րդ եւ 3-րդ մասերով.

«2. Եթե ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն օրենքով վերապահված է Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավել են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված` մեկ միասնական թեկնածու:

3. Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:»:

Հոդված 6. Օրենքի 153.1-ին հոդվածի 1-ին մասը «խմբակցությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ  այն մարմինը կամ պաշտոնատար անձը, որի առաջարկությամբ նշանակվել է ինքնավար մարմնի տվյալ անդամը» բառերով:

Հոդված 7. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի ուժի մեջ մտնելն Օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասով եւ 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունները ներկայացնում է  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ