Հոդված 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (08-ը հուլիսի 2005 թվականի ՀՕ-171-Ն, այսուհետ` Օրենք) 39-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հետեւանքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման N3 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարվելու արդյունքում փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկ»-ի 48-րդ կետի համաձայն պետք է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը: Հաշվի առնելով վերոգրյալը ներկայացվում է սույն օրենքի նախագիծը: