Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1334-08.05.2019,17.06.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-115-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին «հանձնաժողովի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերը՝ «Ազգային ժողովը վարչապետի» բառերով, «սույն» բառը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական» բառերով  երկրորդ «հանձնաժողովի» բառը՝ «Հանձնաժողովի» բառով, իսկ «պաշտոնավարման» բառը հանել.

2) 2-րդ մասի 1-5-րդ կետերի «հանձնաժողովի» բառերը փոխարինել  «Հանձնաժողովի» բառերով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2.1-ին մասով.

«2.1. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորություններն օրենքով սահմանված կարգով դադարելու կամ դադարեցվելու դեպքում Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:»,

4) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով,

5) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի «հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: