Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-543-18.03.2005-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) լրացնել 11-ին հոդվածով հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 11. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Պետական եւ համայնքի» բառերը  փոխարինել «Պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության եւ համայնքի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի.

ա) 1-ին մասի «ա» կետում «պետական բյուջե,» բառերից հետո լրացնել «պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերը,

բ) 2-րդ մասում «պետական,» բառից հետո լրացնել «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի.

ա) 3-րդ մասի վերջում լրացնել «եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան չի նախատեսվել:» բառերը,

բ) 4-րդ մասում «սույն օրեն՟քով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը »:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունում եւ երկրորդ պարբերությունում «պետական բյուջեից» բառերից հետո լրացնել «եւ համայնքների բյուջեներից» բառերը:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի.

ա) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «պետական սեփականությունը համարվող անշարժ գույքի» բառերը փոխարինել «պետական սեփականությունը համարվող` հող չհանդիսացող անշարժ գույքի» բառերով,

բ) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանի ներկայացվող համայնքի առաջիկա տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշման նախագծում համայնքի բյուջեի.

ա) վարչական մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել նախորդ (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող առաջիկա տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը,

բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականությունը համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաեւ տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) չի կարող գերազանցել այդ տարվա նախորդող երկրորդ եւ երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների եւ համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում «որոշմամբ» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան» բառերը:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի.

ա) 5-րդ մասի առաջին պարբերությունում «տեղական գանձապետական բաժանմունքներն» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումներն» բառերով,

բ) 7-րդ մասում «գանձապետական բաժանմունքների» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումների» բառերով,

գ) 8-րդ մասի առաջին նախադասությունում  «գանձապետական բաժանմունքները» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումները» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «անվերապահորեն» բառը` «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,

դ) 10-րդ մասի երրորդ նախադասությունում «պաշտպանված» բառից հետո լրացնել «այլ» բառը, իսկ «ծախսատեսակները» բառից հետո` «դրանք պատճառաբանված հիմնավորմամբ առանձնացնելու անհրաժեշտության առաջացման դեպքում,» բառերը:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի.

ա) 3-րդ մասի «ա» կետում «նախորդ բյուջետային տարվա եւ ընթացիկ բյուջետային տարվա» բառերը փոխարինել «պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա (այսուհետեւ սույն հոդվածում, ինչպես նաեւ սույն օրենքի 31-րդ եւ 361 -րդ հոդվածներում` նախորդ բյուջետային տարի) եւ առաջին տարվա (այսուհետեւ սույն հոդվածում, ինչպես նաեւ սույն օրենքի 31-րդ եւ 361 -րդ հոդվածներում` ընթացիկ բյուջետային տարի) », իսկ «ե» կետում «նորմատիվները» բառից հետո լրացնել «(համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում)» բառերը,

բ) 4-րդ մասի «բ2» կե՟տում «բանկի ծախսերի» բառերը փոխարինել «բանկի վարչական ծախսերի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «եկամուտների աղբյուրները դասակարգվում են`» բառերը փոխարինել «եկամուտների աղբյուրներն են`» բառերով:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում.

ա) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության եւ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի, հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական մարմնի» բառերով,

բ) «խրախուսման» բառից հետո լրացնել «եւ/կամ համակարգի զարգացման» բառերը եւ հանել «տվյալ տարվա պետական բյուջեի մասին» բառերը ,

գ) լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասությունները.

«Ընդ որում, հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական մարմնի խրախուսման եւ/կամ համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին եւ «Մաքսային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 109-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում, պետական լիազորված մարմնի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները, նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի աշխատակիցների խրախուսման եւ դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների կատարման համար, ընդ որում խրախուսման միջոցներն օգտագործվում են պետական լիազորված մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի.

ա) 1-ին մասի առաջին նախադասությունում «չկանխատեսված,» բառից հետո լրացնել «ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման,» բառերը,

բ) 2-րդ մասում «տոկոսը» բառից հետո լրացնել «(եթե այլ բան չի նախատեսվում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով):» բառերը:

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «սկզբունքով» բառից հետո լրացնել «տվյալ տարում» բառերը, «նախորդ բյուջետային տարում» բառերը փոխարինել «տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում» բառերով, իսկ «ընդհանուր գումարը» բառից հետո լրացնել «(ներառյալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությամ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները)» բառերը:

Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածի.

ա) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «նորմատիվների» բառից հետո լրացնել «(ըստ անհրաժեշտության)» բառերը,

բ) 9-րդ մասի առաջին պարբերությունում «այդ մասին կազմելով արձանագրություն» բառերը, ինչպես նաեւ երկրորդ եւ երրորդ պարբերությունները հանել:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդ՟վա՟ծի.

ա) 2-րդ մասում «15 տոկոս չափաքանակը չգերազանցող» բառերը հանել.

բ) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասություններով. «Ընդ որում, հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Կառավարությունը իրավասու է, բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների գծով տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված գումարների հանրագումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների միջեւ դրանց գծով այդ օրենքով հաստատված գումարները:»,

գ) 7-րդ մասում «ուղղությունների» բառից հետո լրացնել «կառավարության սահմանած համամասնություններով:» բառերը,

դ)  9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«9. Տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունները եւ լրացումները կատարվում են օրենքով, իսկ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված թվային ցուցանիշներում փոփոխությունները եւ լրացումները  կարող են կատարվել նաեւ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 16. Օրենքի 281 -րդ հոդվածի I մասի 2-րդ կետի «ա» ենթակետում եւ II մասի 2-րդ կետում «պետական բյուջեից» բառերից հետո լրացնել «եւ/կամ այլ համայնքների բյուջեներից» բառերը, իսկ 282 -րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի առաջին պարբերությունում «միջոցներն ուղղվում են» բառերը փոխարինել «միջոցները, որոնք ուղղվում են» բառերով:

Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածի.

ա) 1-ին մասում «փոխատվություններ» բառից հետո լրացնել «(այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաեւ փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը):» բառերը եւ այդ մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասությունով, «Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքը ամբողջությամբ մարելուց հետո:»:

բ) 4-րդ մասում «փոխատվություններ չեն տրվում եւ արժեթղթեր չեն գնվում» բառերը փոխարինել ««փոխատվություններ չեն տրվում (բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի) եւ արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի)» բառերով:

Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում երկ՟րորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմին» բառերով:

Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասում «իր տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով» բառերը փոխարինել «իր գանձապետական ստորաբաժանումների միջոցով» բառերով:

Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Վերը նշված օրենքի նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել հետեւյալ հանգամանքները.

1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի (այսուհետեւ` գործող օրենք) գործողության ոլորտը օրենքում հստակ ներկայացնելու նպատակով օրենքի նախագծով առաջարկվում է այն լրացնել օրենքի գործողության ոլորտի սահմանումով (նախագծի 1-ին հոդված):

2. Նկատի ունենալով, որ ըստ գործող օրենքի պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն հանդիսանում է Հայաստանի Հանրապե՟տութ՟յան համախմբված բյուջեի բաղկացուցիչ մասը, առաջարկվում է այն դարձնել նաեւ ՀՀ բյուջետային համակարգի առաջին մակարդակի բյուջեների բաղկացուցիչ մաս (նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներ):

3. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջի տարիների պետական բյուջեների մասին օրենքներում նշվում է, որ բյուջետային տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա ընթացքում կառավարությունը չի շարունակի նախորդ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձեւակերպումը (եզրափակիչ շրջանառություն), որը նախատեսված է գործող օրենքով: Ուստի նախագծով առաջարկվում է գործող օրենքում լրացնել, որ եզրափակիչ շրջանառությունը իրականացվում է եթե այլ բան չի նախատեսված տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով (նախագծի 4-րդ հոդված):

4. Գործող օրենքի համաձայն համայնքը բյուջետային փոխատվություն կարող է ստանալ միայն պետական բյուջեից, իսկ համայնքի բյուջեից փոխատվությունների տրամադրում օրենքով նախատեսված չէ: Համայնքների միջեւ փոխհամագործակցության շրջանակը ընդլայնելու նպատակով օրենքի նախագծով առաջարկվում է համայնքներին վերապահել հանրապետության այլ համայնքներին բյուջետային փոխատվություններ (վերադարձելիության, արժեքավորման եւ ժամկետայնության սկզբունքով առանց վճարովիության սկզբունքի առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով դրամական տեսքով տրվող միջոցներ) տրամադրելու իրավասություն: Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքը ամբողջությամբ մարելուց հետո (նախագծի 5-րդ եւ 16-րդ հոդվածներ եւ 17-րդ հոդվածի «ա» մաս):

5. Հաշվի առնելով այն հանգամանքը որ գործող օրենքի 282 -րդ հոդվածի I մասի 2-րդ կետի «գ» ենթակետի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի «բ» կետի համաձայն պետական սեփականություն հանդիսացող հողի օտարումից մուտքերը չեն մասհանվում համայնքների բյուջեներ, նախագծով առաջարկվում է հստակեցնել գործող օրենքի 12-րդ հոդվածում առկա համանման դրույթը (նախագծի 6-րդ հոդվածի «ա» մաս):

6. Հաշվի առնելով այն հանգամանքը որ համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը հանդիսանում է դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր, իսկ համայնքի դեֆիցիտի առավելագույն չափը գործող օրենքով սահմանափակված է, նախագծով առաջարկվում է այդ սահմանափակումը չտարածել համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին ֆինանսավորվող դեֆիցիտի չափի վրա (նախագծի 6-րդ հոդվածի «բ» մաս):

7.  Գործող օրենքով սահմանված է, որ բյուջետային, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայության դեպքում վճարումները կատարվում են անվերապահորեն: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ ՀՀ օրենսդրության հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայությունը անհրաժեշտ բայց բավարար պայման չէ վճարումները անվերապահորեն կատարելու համար (օրինակ հիմնարկի կողմից ներկայացված վճարման հայտի` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահ՟մանած պահանջներին անհամապատասխանության դեպքում), ուստի նախագծով առաջարկվում է սահմանել, որ վճարումները իրականացվում են ոչ թե անվերապահորեն, այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (նախագծի 8-րդ հոդվածի «գ» մաս):

8. Գործող օրենքով սահմանված է, որ պետական բյուջեի պաշտպանված ծախսատեսակները սահմանվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեպքերում է անհրաժեշտություն առաջանում սահմանելու պետական բյուջեի պաշտպանված ծախսատեսակները, նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետական բյուջեի պաշտպանված ծախսատեսակները օրենքով սահմանվում են միայն պատճառաբանված հիմնավորմամբ նման ծախսատեսակները առանձնացնելու անհրաժեշտության առաջացման դեպքում (նախագծի 8-րդ հոդվածի «դ» մաս):

9. Գործող օրենքում առկա «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն» բառերը նախագծով առաջարկվում է փոխարինել «պետական լիազորված մարմին» բառերով, «տեղական գանձապետական բաժանմունքներ» բառերը`  փոխարինել «գանձապետական ստորաբաժանումներ» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն» եւ «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն» բառերը փոխարինել համապատտասխանաբար «հարկային պետական ծառայություն» եւ «մաքսային պետական մարմին» բառերով (նախագծի 8-րդ հոդվածի «ա», «բ» եւ «գ» մասեր, 11-րդ հոդվածի «ա» մաս, 18-րդ եւ 20-րդ հոդվածներ):

10.  Գործող օրենքով սահմանված է, որ պետական բյուջեի մասին օրենքով պետք է հաստատվի ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը: Նկատի ունենալով, որ 2004 թվականին «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության արդյունքում պետական բյուջեի մասին օրենքով պետք է հաստատվի միայն ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերի նախահաշիվը, ուստի նախագծով առաջարկվում է գործող օրենքը համապատասխանեցնել «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքին (նախագծի 9-րդ հոդվածի «բ» մաս):

Նախագծով առաջարկվում է նաեւ հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական մարմնի խրախուսման եւ զարգացման նպատակային ֆոնդերի անվանումները օրենքում արտահայտել այնպես ինչպես դրանք ներկայացված են համապատասխանաբար «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածում եւ «Մաքսային օրենսգիրք» ՀՀ օրենքի 109-րդ հոդվածում (նախագծի 11-րդ հոդվածի «բ» մաս):

11. Գործող օրենքով սահմանված է, որ  պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ հարկային տեսչության եւ ՀՀ մաքսային վարչության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդեր, որոնց ձեւավորման եւ օգտագործման կարգը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Նկատի ունենա՟լով այն հանգամանքը, որ վերը նշված ֆոնդերի ձեւավորման եւ օգտագործման կարգերը արդեն իսկ սահմանված են «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով եւ «Մաքսային օրենսգիրք» ՀՀ օրենքի 109-րդ հոդվածով, նախագծով առաջարկվում է օրենքից հանել նշված ֆոնդերի ձեւավորման եւ օգտագործման կարգը տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանվելու մասին դրույթը, միաժամանակ սահմանելով որ հիշյալ օրենքների համապատասխան ուղղությունները յուրաքանչյուր տարի հաստատում է ՀՀ կառավարությունը՝  տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով, ինչպես եւ սահմանված է եղել վերջի տարիների պետական բյուջեների մասին օրենքներով: Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել պետական ֆինանսների կառավարման բնագավառում պետական լիազորված մարմնի աշխատակիցների խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման (պետական բյուջեում նման ֆոնդ նախատեսված լինելու դեպքում) ուղղությունները, այն է` մարմնի աշխատակիցների խրախուսում եւ դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների կատարում, այդ մարմնի ղեկավարի սահմանած կարգով, ինչը համանման է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված համապատասխան դրույթին (նախագծի 11-րդ հոդվածի «գ» մաս):

12. Գործող օրենքով սահմանված է, որ ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը տվյալ տարվա պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաեւ բյուջետային երաշխջքների ապահովման ծախսերի ֆինանսավորման աղբյուրն է: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ առանձին դեպքերում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծախսային ծրագրերի ընթացքից ելնելով, ինչպես նաեւ պետական կառավարման մարմինների կողմից իրենց կանոնադրական լիազորությունների կատարումն տարվա ընթացքում ապահովելու համար  կարող է անհրաժեշտություն առաջանալ պետական բյուջեով նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Այդ կապակցությամբ նախագծով առա՟ջարկվում է սահմանել, որ նշված ֆոնդի միջոցները կարող են ուղղվել նաեւ պետական բյուջեով նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորմանը (նախագծի 12-րդ հոդվածի «ա» մաս): Հարկ է նշել, որ համայնքի բյուջեի պահուստային ֆոնդին վերաբերող համանման դրույթ արդեն իսկ նախատեսված է ինչպես գործող, այնպես էլ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով:

13. Գործող օրենքով սահմանված է, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին` օրենքով նախատեսված ծախսերի 5 տոկոսը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ չի կարելի բացառել դեպքեր, երբ ելնելով հանգամանքների բերումից անհրաժեշտ լինի թույլատրել կառավարությանը կոնկրետ տարվա պետական բյուջեում նախատեսել այդ սահմանաչափը գերազանցող ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին` օրենքով նախատեսված ծախսերի 5 տոկոսից, եթե այլ բան չի նախատեսվում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով (նախագծի 12-րդ հոդվածի «բ» մաս):

14. Գործող օրենքով սահմանված է, որ պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն մի շարք տարիներ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվող պետական բյուջեի մասին ՀՀ օրենքներով նախատեսվող պետական բյուջեից համայնքներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի մեջ ներառված է նաեւ ընդունված օրենքներով համայնքների եկամուտների նվազեցման արդյունքում համայնքների բյուջեներում առաջացած կորուստների փոխհատուցման համար («Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությամ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն) պետական բյուջեից հատկացվող գումարները, ուստի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը, ներառյալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությամ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները, հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը (նախագծի 13-րդ հոդված):

15. Գործող օրենքով սահմանված է, որ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ` որոնց թվում են նաեւ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի եւ պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերը եւ նորմատիվները: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեպքերի համար է հնարավոր սահմանել նորմեր եւ նորմատիվներ, նախագծով առա՟ջարկվում է սահմանել, որ նշված տեղեկատվությունը տրամադրվում է ըստ անհրաժեշտության (նախագծի 14-րդ հոդվածի «ա» մաս):

16. Գործող օրենքով սահմանված է, որ պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյու՟ջե՟՟տային գործընթացն սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում հայտատուների հետ համաձայնեցնում է նրանց ներկայացրած հայտերով նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն: Գտնում ենք, որ համաձայնեցման գործընթացը հաճախակի կարող է ընթանալ մի շարք փուլերում եւ յուրաքանչյուր դեպքի համար հնարավոր են համաձայնեցման արդյունքների արձանագրման այլ ձեւեր (բացի արձանագրության կազմումից): Գտնում ենք, որ համաձայնեցման արդյունքների արձանագրման ձեւի սահմանման հարցը վերաբերում է կառավարության իրավասությանը եւ չպետք է հանդիսանա տվյալ օրեն՟քով կարգավորվող առարկա: Ուստի նախագծով առաջարկվում է օրենքից հանել վերը նշված արձանագրությունների կազմման վերաբերող դրույթները (նախագծի 14-րդ հոդվածի «բ» մաս):

17. Գործող օրենքով սահմանված է, որ  պետական բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարը կառավարության սահմանած կարգով կարող է կատարել այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջեւ (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Ներկայումս ՀՀ կառավարությունը աշխատանքներ է տանում ծախսային ծրագրի կատարման արդյունքների գնահատման ժամանակ շեշտադրումը պետական բյուջեով այդ ծրագրի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի իրացման կամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական հոդվածների գծով պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման մակարդակի գնահատումից դեպի այդ ծախսային ծրագրի գծով ծրագրավորված ոչ ֆինանսական արդյունքների կատարման մակարդակի գնահատումը կատարելու ուղղությամբ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ պարագայում ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսվող գումարները դառնում են ածանցյալ` ծառայելով ծրագրի գծով նախատեսված ոչ ֆինանսական արդյունքներին տարվա ընթացքում հասնելու  նպատակին: Ուստի ծախսային ծրագրի իրականացման ժամանակ նախատեսված արդյունք՟ների ապա հովման նպատակով տարվա ընթացքում առաջացող խնդիր՟նե՟րի օպերատիվ լուծման համար նախագծով առաջարկվում է ընդլայնել այդ ծրագիրն իրականացնող պետական կառավարման մարմնի իրավասությունը ներքին հոդվածային վերաբաշխումներ կատարելու բնագավառում` հանելով գործող օրենքով դրված սահմանափակումը (նախագծի 15-րդ հոդվածի «ա» մաս):

18. Գործող օրենքով կառավարությանն իրավասություն է տրված պետական բյուջեով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի 3%-ի սահմաններում հատկացումների միջծրագրային վերաբաշխումներ կատարելու համար: Միաժամանակ նույն օրենքով սահմանված է, որ համայնքներին պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով հատկացումների գումարները պաշտպանված են բյուջետային ծախսերի սեկվեստրի դեպքում: Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել միմյանց վերը նշված դրույթները, սահմանելով, որ հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը` եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ (նախագծի 15-րդ հոդվածի «բ» մաս):

Բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման ընթացքում նախատեսված աղբյուրներից միջոցների հայտայտման հարցում առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումով,նախագծով առաջարկվում է նաեւ թույլատրել ՀՀ կառավարությանը, անհրաժեշտության դեպքում, բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների գծով տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված գումարների հանրագումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների միջեւ դրանց գծով այդ օրենքով հաստատված գումարները (նախագծի 15-րդ հոդվածի «բ» մաս):

19. Գործող օրենքի համաձայն եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը` դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով կրճատելու մասին` ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների: Նշված դրույթը կիրառելի դանձնելու նպատակով նախագծով առաջարկվում է  սահմանել, որ նման դեպքերում, պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների  շրջանակում, ծախսերի կրճատումը կատարվում է կառավարության սահմանած համամասնություններով (նախագծի 15-րդ հոդվածի «գ» մաս):

20. Գործող օրենքի համաձայն պետական բյուջեում փոփոխությունները եւ լրացումները կատարվում են օրենքով: Նկատի ունենալով, որ գործող օրենքով կառավարությունը իրավասու է հատկացումների վերաբաշխումների միջոցով փոփոխություններ կատարել օրենքով հաստատած թվային ցուցանիշներում, ինչպես նաեւ չի բացառվում որ առանձին դեպքերում Ազգային ժողովը տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով կարող որոշակի այլ իրավասություններ տալ կառավարությանը, նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքով սահմանած թվային ցուցանիշները կարող են փոփոխվել նաեւ օրենքով սահմանված կարգով  (նախագծի 15-րդ հոդվածի «դ» մաս):

21. Գործող օրենքի համաձայն համայնքի բյուջեի միջոցներով արժեթղթեր չեն գնվում: Նախագծով առաջարկվում է հստակեցնել համայնքի բյուջեի միջոցներով արժեթղթերի գնման հարցը, նկատի ունենալով հնարավոր դարձնել համայն՟քի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերը  (նախագծի 17-րդ հոդված):

22. Նախագծով առաջարկվում է նաեւ շարադասական բնույթի` օրենքի որոշ դրույթներ հստակեցնող փոփոխություններ, մասնավորապես, կապված բյուջետային գործընթացը սկսելու (նախագծի 4-րդ հոդվածի «բ» մաս), համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների օգտագործման (նախագծի 7-րդ հոդված), «նախորդ տարի» եւ «ընթացիկ տարի» հասկացությունների պարզեցման (նախագծի 9-րդ հոդվածի «ա» մաս եւ 13-րդ հոդված), «եկամուտների աղբյուրներ» եւ «եկամուտների դասակարգում» հասկացությունների տարանջատման (նախագծի 10-րդ հոդված) հարցերի հետ:

23. Հարկ է նշել, որ նախագծի 5-րդ, 6-րդ հոդվածները, 8-րդ հոդվածը (բացի «դ» մասից), 13-րդ, 16-րդ, 17-րդ եւ 19-րդ հոդվածների դրույթներն անմիջականորեն կապակցված են նախագծի հետ նույն փաթեթում ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ: