Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 74-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «բ» կետի վերջում վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ) այն դեպքերի, երբ բողոքարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձեւով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:»:
Հոդված 2. Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, ինչպես նաեւ ուժի մեջ մտնելը եւ անբողոքարկելի դառնալը» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: