Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-199-20.06.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենքե) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն օրենքով կարգավորվում են մարտական գործողությունների հետեւանքով, Հայաստանի Հանրապետության, ներառյալ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են հատուցման հիմնադրամի ստեղծման եւ գործունեության կարգն ու պայմանները:ե:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Սույն օրենքի համաձայն՝ շահառուներ են համարվում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետեւանքով կամ Հայաստանի Հանրապետության, ներառյալ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության պաշտպանության ժամանակ:ե,

բ) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հատուցման դեպք (այսուհետ՝ Հատուցման դեպք) է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության, ներառյալ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը:ե։

գ) նույն մասի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) զինծառայողը մարտական գործողությունների կամ Հայաստանի Հանրապետության, ներառյալ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության պաշտպանության ժամանակ անհայտ կորելու հետեւանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, եւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս, եթե մինչեւ հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել, կամ

3) զինծառայողը մարտական գործողությունների կամ Հայաստանի Հանրապետության, ներառյալ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն։ե:

դ) 6-րդ մասում «հաշմանդամ դառնալըե բառերը փոխարինել «հաշմանդամություն ստանալըե բառերով, որոնցից հետո մասը լրացնել «կամ առողջական վիճակի վատթարացումնե բառերով։

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի կամ առողջական վիճակի վատթարացման հետեւանքով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
 
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈւՑՄԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ փոխհատուցելու ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված բոլոր վնասները։ Սակայն միայն մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ տուժած զինծառայողների մասով է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (այսուհետ՝ «Հիմնադրամե) կատարում փոխհատուցումներ։

Ըստ այդմ՝ առաջարկվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված բոլոր վնասները (այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժամանակ, բացառությամբ՝ իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանքով ստացված վնասը) հատուցել Հիմնադրամի միջոցների հաշվին, քանի որ դա լիովին համապատասխանում է թե՜ Հիմնադրամի ստեղծման, թե՜ իրավական ակտի նպատակին, ինչպես նաեւ, ըստ հրապարակված տվյալների, Հիմնադրամը տիրապետում է համապատասպան ֆինանսական ռեսուրսներին։ 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ո Ր Ո Շ Ու Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈւՑՄԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստանե խմբակցությունն իր 2019 թվականի հունիսի 19-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
 
19 հունիսի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ   65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները։

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ____ թերթ։
 
Հարգանքով՝  ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ