ա) երրորդ պարբերությունը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից» բառերով.
բ) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող համայնքի բյուջեի`
ա) վարչական մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը.
բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականությունը համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաեւ տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ եւ երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների եւ համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:»:
Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետում «կապիտալ» բառը փոխարինել «տրամադրվող այլ դոտացիաներ եւ» բառերով, 6-րդ մասի «բ» կետի առաջին պարբերությունում «միջոցներն ուղղվում են» բառերը` «միջոցները, որոնք ուղղվում են» բառերով, իսկ հինգերորդ պարբերությունում «սույն մասի «գ» կետում նշված» բառերը` «սույն մասի «բ» կետում նշված» բառերով:
Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «սկզբունքով» բառից հետո լրացնել «տվյալ տարում» բառերով, «նախորդ բյուջետային տարում» բառերը փոխարինել «տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում» բառերով, իսկ «ընդհանուր գումարը» բառերից հետո ավելացնել «(ներառյալ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությամ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածում`
ա) առաջին պարբերությունը «փոխատվություններ» բառից հետո լրացնել «(այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաեւ փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը)» բառերով եւ հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքն ամբողջությամբ մարելուց հետո:».
բ) երրորդ պարբերությունում «վարկեր չեն տրամադրվում եւ արժեթղթեր չեն գնվում» բառերը փոխարինել «վարկեր եւ փոխատվություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) եւ արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 63-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ծախսերի» կրկնվող բառը փոխարինել «ելքերի» բառով:
Հոդված 6. Օրենքի 66-րդ հոդվածում`
ա) առաջին պարբերությունում «գանձապետարանի տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով» բառերը փոխարինել «պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ` գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով» բառերով.
բ) երկրորդ պարբերությունում «տեղական գանձապետական բաժանմունք» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանում» բառերով, «պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում եւ նախատեսված են համայնքի բյուջեով» բառերը` «պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են համայնքի բյուջեով եւ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձապետական ստորաբաժանում ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.
գ) չորրորդ պարբերությունում «Գանձապետական բաժանմունքները» բառերը փոխարինել «Գանձապետական ստորաբաժանումները» բառերով:
Հոդված 7. Օրենքի 71-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «համայնքի» բառից հետո լրացնել «պարտադիր» բառով, իսկ «փոխհատուցման» բառից հետո` «սույն օրենքի 67-րդ հոդվածի համապատասխան,» բառերով:
Հոդված 8. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով`
«12. Սույն օրենքի 67-րդ հոդվածի դրույթները համայնքի բյուջեի ծախսերին վերաբերող մասով ուժի մեջ են մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարվանից:»: