Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 111-ին հոդվածի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաեւ պարգեւատրման ֆոնդ»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածի 8-րդ մասում «հարկային մարմնի նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով:
Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածից «, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը հանել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկային մարմնի նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով սահմանված եկամուտների աղբյուրների դասակարգմանը համապատասխան:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից: