Armenian ARMSCII Armenian
Կ-20424-21.06.2019-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1.  «Պետական  պաշտոններ  եւ  պետական   ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներից» բառերը եւ վերջին նախադասությունը:

Հոդված  2. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 9-րդ մասից հանել «եւ (կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներից» բառերը.

2) 10-րդ մասից հանել «տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից: